Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լուսանկարիչն իր օբյեկտները փնտրում մայթերին

11.27.2018

Իր և իր աշակերտների յուրահատուկ լուսանկարների ցուցահանդեսն է նախապատրաստվում բացել բալետային լիբրետոները նորովի շարադրող և վերականգնող, հայտնի նկարիչ Միխայիլ Շեմյակինը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «heartnewspaper.ru»-ին:

75-ամյա արվեստագետը ենթադրում է, որ այն լուսանկարչական գործերը, որոնք նա կներկայացնի Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում իրենց տեսակի մեջ եզակի են, քանի որ միայն ինքն է աշխատում այդպիսի տեխնիայով:

Շեմյակինը իր թեմատիկ յուրահատուկ ընտրությունը ներկայացնելով «Փարիզի մայթերը» շարքի միջոցով, նշում է, որ լուսանկարչության իր օբյեկտը մայթերին թափված տարատեսակ աղբն է: Լուսանկարելուց և թղթի վրա անցկացնելուց հետո, Շեմյակինը որոշակի վրձնահարվածներ է կատարում գուաշով կամ գունավոր մատիտով և գործը համարում է ավարտված:
«Ես հազարավոր այդպիսի գործեր ունեմ» խոստովանում է Շեմյակինը և բացատրում, որ իր օբյեկտները փնտրում մայթերին, որովհետև ամենից շատ լուսանկարում է աղբ, մեզի ծորանք, թղթեր:

«Դրանք, բացատրում է նա,- ստեղծում են շատ հետաքրքիր կերպարներ»:

Այս «թեմատիկ շրջանակներում» նա նույնիսկ շարքեր է ստեղծել: Օրինակ՝ «Քաղաքացիական պատերազմ», «Հայրիկի պատանեկությունը», «Լենինգրադի բլոկադան», «Թատրոն», «Մահվան կերպար»:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 132 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184