Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միակ խոշոր հեղինակը, որը բառերով արտահայտել է պարուհու զգացմունքները....

11.30.2018


Մոսկվայում, 20-րդ դարի ռուսաստանցի հայտնի բանաստեղծ Անդրեյ Վոզնեսենսկու անվան մշակութային կենտրոնում բացվել է յուրահատուկ ցուցահանդես, որի խորագիրն է «Մայա Պլիսեցկայա: Վազնեսենսկու (Համբարձման) Նոր տարի» խորագիրը: Ցուցադրանքը ներկայացնում է նշանավոր այս երկու մարդկանց ընտանիքների բարեկամությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Բանաստեղծի և պարուհու պաշտամունքային կերպարները այս ցուցադրանքում վերիմաստավորվել են ժամանակակից արվեստի լեզվով: Ցուցասրահը վերածվել է համընդհանուր ինստալացիայի տարածության, որն արտահայտում է Պլիսեցկայայի բնակարանում անցկացվող ամանորյա երեկոյի պատկերը:

Վոզնեսենսկին և Պլիսեցկայան իրար հետ դիմավորել են 14 ամանոր: Վոզնեսենսկին կարծում էր, որ Մայայի հետ Նոր տարին դիմավորելն իրեն հաջողություն է բերում:

«Ինչպես շատերը, նա (Վոզնեսենսկին-խմբ.) նույնպես գտնվում էր նրա (Մայայի-խմբ.) հմայքի և տաղանդի ազդեցության ներքո, բայց դարձել է, ըստ էության, միակ խոշոր հեղինակը, որը բառով արտահայտել է այն զգացմունքների տատանումները և «որոտը», որոնք պարուհին կարողանում էր արտահայտել անխոս ժեստերով և ամենազգուշավոր ադաջիոյով»,- բացատրում են մշակութային կենտրոնում:

Այցելուներին սպասում է պոեզիան, երաժշտությունը, մուլտիմեդիա-ինստալացիան, հատուկ այս ցուցահանդեսի համար նկարահանված կինոնկարով, արխիվային եզակի նյութերով, ամանորյա մեծ սեղանով, որի մոտ բոլորն իրենց կարող են զգալ որպես մեծ պարուհու հյուր...

Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 30-ը:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 141 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159