Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կորցնում է թևերը, չի կարողանում այլևս ճախրել և զոհվում է...

12.01.2018

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Մոսկվայում սկսում են մշակութային մի նոր նախագիծ, որը նպատակ ունի մասսայականացնել բալետի նկատմամբ հետքրքրությունը: «Բանալի դեպի բալետ» անունն ստացած ծրագիրը կմեկնարկի ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Շնեյցհոֆֆերի «Սելֆիդա» բալետի ցուցադրությամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theatrehd.ru»-ին:

Մինչև «Իլյուզիոն» կինոդահլիճում ներկայացման ցուցադրությունը, հանդիսատեսների առջև դասախոսությամբ հանդես կգա երաժշտական քննադատ Բոգդան Կորոլկոն, որը կխոսի բեմի վրա ռոմանտիկական շրջանի մեկնարկի և, անշուշտ, ներկայացվելիք բալետի մասին, որն առաջին անգամ բեմադրվել է 1832թ.-ին:

Բալետը ներկայացնում է մի պամություն շոտլանդացի երիտասարդ Ջեյմսի մասին: Նրան հարսանիքի նախօրյակին այցելում է օդի գրավիչ ոգին՝ Սելֆիդան և, օգտվելով այն հանգամանքից, որ երիտասարդը քնած է, համբուրում է նրան: Ջեյմսը հմայվում է Սելֆիդայով և փորձում է նրան բռնել: Սակայն վերջինս անհետանում է:

Հարսանիքը տոնելու համար հավաքված հյուրերին անտեսանելի՝ աներևույթ Սելֆիդան կրկին հայտնվում է:

Կախարդուհի Մեջը հարսնացուի համար կանխատեսում է բոլորովին այլ փեսացու: Ջեյմսը դուրս է վռնդում կախարդուհուն, որը նրա նկատմամբ լցվում է վրեժի զգացումով: Իսկ հարսանիքի ժամանակ էլ Սելֆիդան գողանում է նշանդրեքի մատանին: Ջեյմսը այլևս չի կարողանում դիմադրել Սելֆիդայի հմայքներին և նրա ետևից դուրս է գնում՝ լքելով իր հարսնացուին՝ Էֆֆիին:

Հմայիչ օդի գրավիչ ոգուն որսալու Ջեյմսի բոլոր փորձերը ապարդյուն են: Այդ ժամանակ կախարդուհի Մեջը երիտասարդին առաջարկում է կախարդական շարֆ, որի օգնությամբ նա կկարողանա որսալ Սելֆիդային: Եվ իրոք, Ջեյմսը այդ շարֆի օգնությամբ կարողանում է գերել իրեն հրապուրած ոգուն: Սակայն վերջինս հենց այդ պահին կորցնում է թևերը, չի կարողանում այլևս ճախրել և զոհվում է...

Ընկերուհիները Սելֆիդայի անշնչացած մարմինը տանում են երկինք... Իսկ Էֆֆին ամուսնանում է ուրիշ փոսացուի հետ: Ջեյմսը հասկանում է, որ ընկնելով աներևույթ սիրո ետևից՝ կորցրել է իր երջանկությունը....







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 13 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309>>հաջորդ