Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է հայ ժողովրդի մեծ բարեկամ Անդրեյ Բիտովը

12.04.2018

Մոսկվայում, Բաումանի անվան հիվանդանոցում, կյանքի 82-րդ տարում մահացել է ժամանակակից ռուսական գրականության նշանավոր ներկայացուցիչ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Անդրեյ Բիտովը: Այդ մասին սոցիալական համացանցի «facebook»-ի իր էջում տեղեկացրել է գրական քննադատ Գալինա Յուզեֆովիչը:

Նա գրել է. « Տղերք, վատ լուր ունեմ: Քիչ առաջ մայրս՝ Աննա Բերդիչևսկայան զանգահարեց Բաումանյան հիվանդանոցից: Անդրեյ Բիտովն այսօր վախճանվել է»: Նույն հաղորդագրության մեջ նա խնդրել է լրագրողներին, որ իրեն չզանգեն: «Ես լսափողը չեմ վերցնելու: Ես արդեն ասվածին բացարձակ ոչինչ չունեմ ավելացնելու»:

Անդրեյ Բիտովը ծնվել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների Լենինգրադի դաժան բլոկադան վերապրողներից էր...

Նրա առաջին պատմվածքները տպագրվել են 1957թ.-ին՝ Լենինգրադի լեռնային ինստիտուտում սովորելու տարիներին:

1960-ական թվականներից Բիտովը պարբերաբար սկսել է իր գործերը հրատարակել տարբեր գրական հանդեսներում:

1971թ.-ին նա ընթերցողի սեղանին դրեց «Պուշկինյան տուն» վեպը, որը սկզբում տարածվում էր ինքնահրատի եղանակով: Այդ գիրքը առաջին անգամ պրոֆեսիոնալ հրատարակչի միջոցով տպագրվել է 1978թ.-ին՝ ԱՄՆ-ում և միայն 9 տարի անց, գորբաչովյան պերեստրոյկայի ժամանակ է արժանացել խորհրդային հրատարակիչների ուշադրությանը:

1990-ական թթ գրողը զբաղվել է մանկավարժությամբ: Նրա վերջին՝ «Սիմետրիայի ուսուցիչը» վեպը, լույս է ընծայվել 2008թ.-ին:

Անդրեյ Բիտովը բազմիցս եղել է Հայաստանում: Նա «Հայաստանի դասերը» հայտնի գրքի հեղինակն է:






Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 50 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ