Դպրոց-ստուդիան իր սաների քանակը համալրում է 5 տարին մեկ անգամ12.05.2018
Ռուսաստանում նշում են Իգոր Մոիսեևի անվան պետական ակադեմիական պարի համույթի 75 ամյակը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Համույթին հասցեագրված իր շնորհավորական ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ խորեոգրաֆ Իգոր Մոիսեևի ստեղծած դպրոց-ստուդիան դարձել է ժողովրդական պարի այս համույթին բարձր պրոֆեսիոնալ կադրեր մատակարարող «դարբնոց»:
Իգոր Մոիսեևի անվան Ազգային պարի պետական ակադեմիական համույթին կից դպրոց-ստուդիան ստեղծվել է 1943թ.-ին՝ 2-րդ համաշխարհային պատերազմի ծանր ժամանակներում:
Այդ թվից ի վեր հանրահայտ համույթը երիտասարդ պարողներով համալրում է ստանում որոշակի պարբերությամբ:
Իսկ դպրոց-ստուդիան իր սաների քանակը համալրում է 5 տարին մեկ անգամ: Այստեղ ընդունվում են 13-14 տարեկան այն երեխաները, որոնք ավարտել են հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանը:
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com