Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բուժհաստատություն է հասցվել ծանր վիճակում

12.06.2018

Մոսկվայի «Մեշչանսկի» շրջանի դատարանը նախօրեին հետաձգել է «Գոգոլ կենտրոն» թատրոնի կազմում գտնվող «Յոթերորդ ստուդիայի» գործի քննությունը՝ մեղադրյալ Ալեքսեյ Մալոբրոդսկու շտապ հոսպիտալացման պատճառով: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

Մալոբրոդսկին սրտաբանական բուժհաստատություն է հասցվել ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ «Գոգոլ կենտրոնի» գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը, «Յոթերորդ ստուդիայի» տնօրեն Յուրի Իտինը, նախկին գլխավոր պրոդյուսեր Ալեքսեյ Մալոբրոդսկին և Ռուսաստանի մշակույթի նախարարության նախկին պաշտոնյա Սոֆյա Ապֆելբաումը մեղադրվում են 133 մլն բյուջետային միջոցներ յուրացնելու մեջ, որոնք 2011-2014թթ.-երին տրվել է «Յոթերորդ ստուդիայի» «Պլատֆորմա» թատերական նախագծի իրականացման համար:

Բոլոր մեղադրյալներն իրենց վերագրվող մեղքը չեն ընդունում :

Մեղադրյալների թվում են նաև «Յոթերորդ ստուդիայի» գլխավոր հաշվապահ Նինա Մասլյաևան, որը ընդունել է իր մեղքը և քննության հետ գործարքի մեջ է մտել: Այս գործով անցնող մեկ այլ անձ էլ , նախկին գործադիր պրոդյուսեր Եկատերինա Վորոնովան հեռացել է Ռուսաստանից: Վերջիններիս գործը իրականացվում է առանձին վարույթով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հաստատել է «7-րդ ստուդիայի» քրեական գործով մեղադրական եզրակացությունը և 2018թ.-հոկտեմբերի 16-ին փոխանցել Մոսկվայի «Մեշչանսկի» շրջանի առաջին ատյանի դատարան, որի վարույթում էլ այսօր այն գտնվում է :





Այս թեմայով այլ հղումներ-1

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 57 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ