Անդրեյ Բիտովը կհուղարկավորվի Սանկտ-Պետերբուրգում12.07.2018
Մոսկվան այսօր վերջին հրաժեշտը տվեց ռուսաստանցի մեծ գրող Անդրեյ Բիտովին:
Ժամը 12-ին հանգուցյալի մարմինը դրվել է Մոսկվայի գրողների կենտրոնական տանը, որտեղ էլ գրողի երկրպագուները և բազմաթիվ քաղաքացիներ վերջին հրաժեշտն են տվել դեկտեմբերի 3-ին իր մահկանացուն կնքածին: Հոգեհանգստյան արարողությունը տեղի է ունեցել Պոկրովի սուրբ Աստվածամոր եկեղեցում: Հանգուցյալի մարմինը դիակիզելուց հետո, մոխիրը կտեղափոխվի Սանկտ-Պետերբուրգ և կհուղարկավորվի Շուվալևյան գերեզմանատանը, այնտեղ հանգչող նրա ծնողների շիրիմների կողքին:
«Ամեն ինչ կատարվում է մեկ մարդու միջոցով՝ հաջողությունը, վերակերպավորումը: Ամեն ինչ ամբողջական է, ոչ մի բան հնարավոր չէ կեղծել՝ առոգանությունը, ձայնը... Աղջիկների բազմությունը սիրել է Լեմեշևի ձայնը և հենց նրա ձայնը և այդտեղ դուք ոչինչ չեք կարող անել, ինչպիսի մրցույթ էլ ընթանա: Ինչպես հանճարեղորեն ասել է իմ բարեկամ Յուզ Ալեշկովսկին (բանաստեղծ, գրող, սցենարիստ-խմբ.). «Սատանան ցանկանում է կործանել բոլորին, իսկ Աստված ցանկանում է փրկել յուրաքանչյուրին»: Եթե մենք լինում ենք եկեղեցում, մենք դիմում ենք մեկ մարդու» ,- մի առիթով ասել է Բիտովը:
Այսօր հիշողները դիմում են մի մարդու՝ ոչ միայն նրա հոգու հանգստյան, այլև հայոց իրական արժեքները գնահատելու և դրանց արժանի պատկառանքով անդրադառնալու համար:
Այս թեմայով այլ հղումներ-1
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com