Տիրոջը կվերադարձվի մեկ միլիարդ եվրո ընդհանուր արժեքով նկարների մի մասը11.20.2013
Մյունխենի բնակիչ Կորնելիուս Գուրլիտին , ում մոտ հայտնաբերվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անհետացած նկարների մի հսկայական հավաքածո, որպես սեփականություն կվերադրձվի միայն դրանց մի մասը՝ 400 կտավ, այսօր հայտարարել է Աուգսբուրգի դատախազը, հաղորդում է «РИА Новости»-ն:
Ինչ վերաբերում է մյուս 970 նկարներին, ապա փորձագետները պետք է ստուգեն, թե ինչ հանգամանքներում են դրանք հայտնվել Գուրլիտ ընտանիքի մոտ և արդյոք գողացված չե՞ն եղել նացիստների կողմից:
1933թ.-ին իշխանության գալուց հետո, նացիստները մոդերնիստների աշխատանքները որակեցին որպես «դեգեներատ արվեստ»: Այդպիսի ստեղծագործությունները բռնագրավվում էին թանգարաններից և մասնավոր հավաքածոներից: 80-ամյա Գուրլիտին նկարների այդ հարուստ հավաքածոն հասել է հորից, ով երրորդ ռայխի տարիներին զբաղվում էր արվեստի գործերի առ ու ծախով:
Գուրլիտի նկատմամբ ուրիշի ունեցվածքը յուրացնելու և հարկերից խուսափելու մեղադրանքով հարուցվել է քրեական գործ: Ինքը՝ Գուրլիտը «Spiegel»-ին տված հարցազրույցում ժխտել է իր հասցեին հնչող մեղադրանքները և պահանջում է վերադարձնել բոլոր նկարները:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Բեռլինի Ազատ համալսարանի արվեստաբան Մայկե Հոֆմանը, հայտնաբերված հավաքածոում կան ոչ միայն մոդեռնիստ նկարիչների աշխատանքներ, այլև շատ ավելի վաղ շրջանների նկարներ: Հաստատված է, որ որոշ ստեղծագործությունններ նկարվել են դեռ 19-րդ դարում, իսկ առավել հին նկարը վերաբերում է 16-րդ դարին: