Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստեղծել աշխարհում ցրված ազգային մշակութային արժեքների կատալոգ

12.11.2018

Տաշկենդում ընթանում է «Ուզբեկստանի մշակութային ժառանգությունը աշխարհի հավաքածոներում» խորագրով 2-րդ միջազգային մեդիաֆորումը, որի նպատակն է տարբեր երկրների մասնագետների հետ համագործակցությամբ ի մի բերել տվյալները և ստեղծել տարբեր թանգարաններում պահվող ուզբեկական դարավոր մշակութային արժեքների կատալոգ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

«Մենք ստեղծել ենք համաշխարհային համագործակցություն՝ ուզբեկական մշակույթը պահպանելու, հանրայինացնելու և ուսումնասիրելու նպատակով: Սա արևելագետների յուրահատուկ միավորում է»,- ասել է նախագծի հեղինակ Ֆիրդավս Աբդուխալիպովը:

Այսօրվա ֆորումին մասնակցում են Ռուսաստանից, Գերմանիայից, Չեխիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Հնդկաստանից և այլ երկրներից ժամանած 350 գիտնական:

Նախագծի աշխատանքներում ընդրկված են նաև ուզբեք բազմաթիվ գործարարներ, որոնք հիմնականում օժանդակում են անհրաժեշտ տեղեկատվական նյութերի հավաքմանը: Օրինակ, նրանք իրենց այս կամ այն վայր գործերի բերումով գտնվելիս նախանձախնդիր են վերաբերվում ուզբեկական մշակութային արժեքների հանդիպելիս: Այդպիսի նյութերը կամ առարկաները, ասել է ուզբեկ գործարար Բոբուր Ռահիմովը, տեսագրվում են սմարթֆոնով, հավաքվում են անհրաժեշտ տեղեկություններ՝ որտեղ է այն գտնվում, ինչպես է հայտնվել տվյալ պահման վայրում և փոխանցվում են համապատասխան մասնագետներին:







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 185 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182