Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հակադարձել է կրկեսի տնօրենին

12.18.2018

Մոսկվայի Մեծ կրկեսի տնօրեն Էդգարդ Զապաշնին Ռուսաստանի նախագահին կից արվեստի և մշակույթի խորհրդի նիստի ժամանակ «անընդունելի և սխալ» է համարել ռուսական «Սամֆար» ընկերության մտադրությունը հայտնի «Cirque du Soleil» կրկեսին մշտական հարթակ ձեռք բերելու նպատակով համապատասխան միջոցներ տրամադրելու մտադրությունը:

Զապաշնին ասել է, որ միջազգային մեծ համբավ վայելող կանադական խմբին նման հնարավորության ընձեռումը բացասական հետևանքներ կթողնի հայրենական կրկեսի և սպորտի վրա: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kommersant.ru»-ին:

«Սամֆար» ընկերության ղեկավարությունը հակադարձել է մոսկովյան կրկեսի տնօրենին՝ հայտարարելով, որ նա անխղճորեն սուտ է խոսել և որոշել է դատական կարգով ստիպել Զապաշնուն ներողություն խնդրել իրենց վարկաբեկելու համար:

«Սամֆար» ընկերության ղեկավար Միխայիլ Գուցերիևը պարզաբանել է, որ իրենք ֆինանսավորելու են ոչ թե «Cirque du Soleil» կրկեսին՝ մշտական հարթակ ունենալու նպատակով, այլ որպեսզի հայտնի կանադական կոլեկտիվը տարվա մեջ 6 անգամ հանդես գա Ռուսաստանում:






Լուսանկարն՝ ըստ «kramola.info»-ի

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 641 անգամ