Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի թանգարանը նշում է իր ստեղծման 100-ամյակը

12.18.2018


Այսօր, դեկտեմբերի 18-ին, Մոսկվայի Նոր Մանեժ ցուցասրահում բացվել է Ռուսաստանի Մեծ թատրոնի թանգարանի 100-անյա տարելիցին նվիրված «Թատրոնը և թանգարանը: 100 տարի միասին» ցուցահանդեսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Հոբելյանական ցուցադրանքում առաջին անգամ են այսպիսի մեծ ծավալի թանգարանային ֆոնդերը ներկայացվում: Այցելուների ուշադրությանն է հանձնվել այդպիսի 600 նմուշ:

Ասենք, որ, ընդհանուր առմամբ, 1918թ.-ին հիմնված և 1921թ.-ց լայն հանրության առջև դռները բացած մշակութային հաստատությունում պահվում է 200 հազար նմուշ թանգարանային նյութ, որը ընդգրկում է թատրոնի անցած ստեղծագործական պատմությունը՝ սկսած19-րդ դարի կեսերից մինչև մեր օրերը:






Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 249 անգամ