Իրականացնել սեփական մտահղացումը12.21.2018
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Ռուսաստանում մեկնարկել է փողոցային նկարիչների մրցույթ, որի հաղթողը կստանա դրամաշնորհ: Կազմակերպիչները՝ Ժամանակակից արվեստի զարգացմանն օժանդակող «RuArts» հիմնադրամը և «Արթմոսֆերա» ստեղծագործական միավորումը սկսել են մասնակիցների հայտերի ընդունման գործընթացը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «colta.ru»-ին:
Նախագծի լավագույն հայեցակարգը ներկայացնող հեղինակին կշնորհվի 300 հազար ռուբլի և կընձեռվի հնարավորություն իրականացնել մրցույթին ներկայացված իր մտահղացումը:
Մրցույթում կընդգրկվեն ինչպես քաղաքի ճարտարապետական կառույցների պատերին պատկերվող գրաֆիտների առաջարկներ, այնպես էլ ցուցահանդեսային և հրատարակչական բնույթի նախագծեր, կդիտարկվեն նաև կրթական նախաձեռնությունները:
Ասենք որ, այս նախաձեռնությունը իր տրամաբանական ավարտին կհասցվի 12 ամիս հետո: