Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանը պետք է պատրաստակամ լինի վարպետության ուսուցման անծանոթ և նոր դրական հարցերի նկատմամբ

11.20.2013

Այսօր Մոսկվայում կավարտվի թաթերական դպրոցների «Հարթակ» փառատոնը, հաղորդում է «teatral-online.ru»-ն:

Նոյեմբերի 11-ին մեկնարկած միջոցառման ընթացքում Ռուսաստանի, Ուկրաինայի, Կորեայի, ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների 11 թաթերական բուհեր ներկայացրին դերասանական վարպետության ուսուցման իրենց մեթոդները, կազմակերպեցին վարպետաց դասեր: Օրինակ, ԱՄՆ-ի Տեխասի նահանգից ժամանած հյուրերը ներկայացրին իրենց «գեղարվեստական թատրոնի» թրեյնինգը: «DA!» կոչվող այդ մեթոդը օժանդակում է ազատվել մարմնային շտամպներից և ստիպել, ձայնին յուրացնելու նոր հնչերանգներ:

Ծրագիրը կրում է «Ինչպես ենք մենք սովորում» վերնագիրը, այդ իսկ պատճառով փառատոնի ժամանակ ցուցադրվում էին ոչ թե դիպլոմային ներկայացումներ, այլ հենց ուսումնական աշխատանքներ, որոնք միայն ցույց են տալիս առաջին կուրսեցուց դեպի դիպլոմավորված մասնագետը տանող ուղղության վեկտորը:

«Հետաքրքիր են դերասանների դաստիարակության ինքնատիպ մեթոդները: Չէ ՞ որ յուրաքանչյուր թաթերական բուհում, յուրաքանչյուր վարպետի մոտ դրանք այլ են»,- նշել է փառատոնի ղեկավար, Վաղթանգովի թատրոնի ռեժիսոր Վլադիմիր Իվանովը:

Իսկ փորձագիտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Ռայկինը ասել է, որ արդյունքի համար կարևոր է ոչ միայն ավանդությունների նկատմամբ հոգատարությունը և դրանց պահպանումը, այլև այն, որ դերասանը բաց և պատրաստակամ լինի վարպետության ուսուցման անծանոթ և նոր դրական հարցերի նկատմամբ :
    Դիտվել է 612 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312>>հաջորդ