Սպառողականության պաշտամունքի արտացոլքը ըստ Ֆիլիպ Քոլբերթի12.23.2018

Փոփ-արթի արքա Էնդի Ուորլոխի «կնքասանիկը» համարվող շոտլանդացի նկարիչ և դիզայներ Ֆիլիպ Քոլբերթը Բրիտանիայի մայրաքաղաքի Սաթչի ցուցասրահում բացել է անհատական ցուցահանդես, որը ներկայացնում է փոփ-արթը և համացանցը միմյանց հարմարեցնելու յուրահատուկ առաջարկություն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ru.euronews.com»-ին:
Իր ստեղծագործություններում Քոլբերթը հիմնականում օգտագործում է յուղաներկ: Իսկ համացանցից նա վերցնում է այն ամենը, ինչը հատուկ է այդ վիրտուալ տիրույթին՝ ժպիտ, վառ գույներ և ժամանակակից ամենօրյա կյանքն այդ միջավայրում մեկնաբանող սյուժեներ:
«Ես կարծում եմ իմ աշխատանքներում առկա երկակիությունը նախ և առաջ արտահայտվում է տոնական, դրական և կենսախինդ վառ գույների օգտագործմամբ, որոնք փոխանցում են դրական էներգիա, բայց միաժամանակ, մութ, մռայլ ենթատեքստով, բռնության տեսարաններով, ինչպես նաև ժամանակակից սպառողականության պաշտամունքի արտացոլքով և մեր մոլորակի վրա դրա բացասական ներգործմամբ»,- նշել է իր գործերի գլխավոր ասելիքը Քոլբերթը:
Մշակույթի գերհագեցվածությամբ և սպառողականությամբ մոլեգնող ժամանակակից հասարակությանը ներկայացնող լոնդոնյան ցուցահանդեսը կրում է «Որսի տեսարաններ» խորագիրը: Այն կգործի մինչև հունվարի 13-ը: