Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է ռուսական ֆիլմերի ձայնի նշանավոր կրկնօրինակող Դմիտրի Մատվեևը

12.27.2018


65 տարեկան հասակում մահացել է խորհրդային և ռուսական կինոյի դերասան, ձայնի կրկնօրինակման վարպետ Դմիտրի Մատվեևը, որին ռուսալեզու ֆիլմեր դիտողները կհիշեն հատկապես հոլլիվուդյան գերաստղեր Վին Դիզելի, Սիլվեստր Սթալոնեի և Մել Գիբսոնի կրկնօրինակումներով: Այդ մասին «dp.ru»ի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Մատվեևը իր կյանքի ընթացքում նկարահանվել է ավելի քան 30 գեղարվեստական ֆիլմերում և հեռուստասերիալներում: Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Աշնանային մարաթոն», «Թեհրան 43», «Պետական սահման» և այլ կինոնկարները:




    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 625 անգամ