Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խորասուզման արվեստ: Ինչո՞վ կարող է զարմացնել ժամանակակից թատրոնը

12.27.2018


Ժամանակակից թատրոնը անսովոր է և բազմազան: Այն օգտագործում է մուլտիմեդիայի տեխնալոգիաներ, ներգրավելու տարրեր, բաց է երաժշտական թատրոնի, կրկեսի, մարմնի ու տիկնիկային թատրոնների պերֆորմատիվ ձևերի համար:

«ԹԱԳԼՈՒՐ»-ը, հղում անելով «РИА новости»-ին,Ամանորի նախօրեին փոխանցում է ռուսական ինստիտուցիոնալ մասնագիտական մի շարք հաստատությունների կողմից պատրաստված համառոտ տեղեկատվություն ժամանակակից թատրոնի տեսակների մասին, որը կօգնի առավել մասնագիտորեն կազմակերպելու Նոր տարվան և Ծննդյան տոներին նվիրված ժամանցային ծրագրերը:

Իմմերսիվ թատրոն – Ներգրավելու թատրոն: Երկու տեսակի տարածություն. Պրոմենադ (ներկայացում-ճանապարհորդություն, ներկայացում-քվեստ) և միջավայր (լքյալ գործարաններ, հուշարձաններ, թանգարաններ): Հանդիսատեսի փորձը իր մեջ է ներառում և դերասանի, և ռեժիսորի զգայությունները, որն ավանդական թատրոնը վերածում է իրական (ինչպսիք վիրտուալ խաղերն են):

Վավերագրական թատրոն (վերբաթիմ) – հիմնված է սովորական մարդկանց իրական մենախոսությունների կամ երկխոսությունների վրա: Ռեժիսուրան նվազագույնն է: Կյանքի և թատրոնի միջև տարածությունը առավելագույնս կրճատվում է ի հաշիվ այն բանի, որ բեմադրությունները բառացիորեն են վերարտադրում կյանքից վերցրած իրական պատմությունները: Իմպրովիզացիան թատրոնի այս տեսակի մեջ բացակայում է:

Վիզուալ (Դիտողական) թատրոն – Հանդիսատեսի հետ խոսում է բեմական վիզուալ (դիտողական) կերպարների միջոցով՝ միավորելով դրաման, կրկեսը, պարը, տիկնիկային թատրոնը: Հանդիսատեսի ավանդական փորձը վերածում է ակնհայտ վառ երազի՝ դիմելով անմիջապես ֆանտազիային և գեղեցիկի զգացումին:

Ֆիզիկական թատրոն – Սյուժեն կառուցվում է պարզ բնական ժեստերով, որոնք անցում են կատարում պարին: Բառը օգտագործվում է նվազագույն չափով: Հանդիսատեսի հետ պարբերաբար հաղորդակցության մեջ մտնելը ստեղծում են գործողությանը մասնակցելու պատրանք: Թատրոնի այս տեսակը կրել է իտալական դել արթ կոմեդիայի, Անտոնեն Արտոյի թատրոնի, ռուսական ավանգարդիզմի ներկայացուցիչ Վսեվոլոդ Մեյերհոլդի «բիոմեխանիկայի» հայեցակարգի ազդեցությունը:

New writing – Պիես ժամանակակիցների մասին՝ այսօրվա համար հրատապ թեմայով: Կարևոր է տարբերել 20-րդ դարի սկզբների new drama տերմինից, որը վերաբերում է Չեխովի և Իբսենի ստեղծագործություններին: New writing-ը ջնջում է սահմանները թատրոնի աշխարհի և առօրյականության միջև, որը հնարավորություն է ընձեռում գրավել հանդիսատեսին և բացել նրա առաջ սեփական կյանքի նոր հորիզոններ:

«Ապագայի թատրոնի լաբորատորիա» Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ (ГИТИС) - Մոսկվայում գործող այս ինստիտուտում ստեղծված Ապագայի թատրոնի լաբորատորիան ապագայի թատրոնի մոդելի մշակման շրջանակներում անցկացնում է գիտական և ստեղծագործական հետազոտություններ: Լաբորատորիայի գիտական աշխատանքը նախատեսում է իրականացնել սոցիոլոգիական և սոցիալ-մշակութային հետազոտություններ: Օրինակ, «Ռուսական լսարանի դիմանկար» և «Ռուսաստանի թատրոններ»: Ստեղծագործական ուղղության ծրագրի մեջ է մտնում փառատոների կազմակերպումը, փորձարարական ներկայացումների բեմադրությունը, ցուցահանդեսների կազմակերպումը, հրատարակչական նախագծերի իրականացումը:





    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1021 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ