Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մշակութային արժեքների ու հետաքրքրությունների փոփոխության նոր վկան

12.28.2018

Սանկտ-Պետերբուրգի Սադովոյա փողոցում այցելուների առաջ իր դռներն է բացել յուրահատուկ մի թանգարան: Այն կոչվում է «Հին նոր տարի»: Այս մշակութային հաստատությունն ի մի է հավաքել խորհրդային ամանորը նշանավորող ամենատարբեր իրեր ու խորհրդանշաններ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «veryimportantlot.com»-ին:

Ասենք, որ իրականում թանգարանային հավաքածոն արմատներով շատ ավելի խորն է, քան խորհրդային ժամանակաշրջանի 7 տասնամյակներն են:
Այսպես, ամենատարբեր ձմեռ պապիկների, ձյունանուշիկների, շնորհավորական գունեղ բացիկների ու տոնածառի խաղալիքների հարևանությամբ կարելի է տեսնել նաև այնպիսի հնագիտական արժեքներ, որոնք նոր տարում օգտագործել են նախախորհրդային ժամանակների մարդիկ: Դրանք դիմակահանդեսային հագուստներ ու դիմակներ են, այն տարիներին հրատարակված թերթերի տոնական օրինակներ, երգեր ու երաժտություն է:

Միայն այս թանգարանում ցուցադրված տոնածառի խաղալիքները բավական են, որպեսզի այցելուն պատկերացում կազմի, թե ինչպես են սերնդեսերունդ փոփոխվել մշակութային արժեքներն ու հետաքրքրությունները, ինչպես են այդ խաղալիքների մեջ կերպավորել իրենց ազգային մշակույթը Խորհրդային Միության տարբեր ժողովուրդները, ինչ նյութական դրսևորումներ են ձեռք բերել ամանորյա խորհրդանշանները տիեզերական դարաշրջան թևակոխելուց հետո և այլն:

Տոնածառի խաղալիքների մեջ կան նաև ապակուց պատրաստված բազմաթիվ ձեռագործ և գունեղ աշխատանքներ: Դրանք, ըստ էության, ոչ միայն յուրահատուկ են այլև եզակի և անկրկնելի:

Ի դեպ, Սադովոյա փողոցում թանգարանի համար տեղադրավայր ընտրելը պատահականություն չէ: Այստեղ է գտնվում «Ապրակսինի դվոր» («Ապրակսինի բակ») անունը կրող պետերբուրգյան հետաքրքրական անկյունը, որտեղ ժամանակին գործել է արհեստական տոնածառներ և տիկնիկներ թողարկող նույնանուն հայտնի արտելը:




    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 780 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ