Ցուցահանդես, որտեղ անցկացվում են ամանորյա վարպետաց դասեր12.29.2018
Ուկրաինայի Օդեսա քաղաքի Արևմտյան և արևելյան մշակույթի թանգարանում բացվել են միանման, բայց միմյանց փոխլրացնող երկու ցուցահանդեսներ, որոնցում ներկայացվում են հնագիտական արժեք ներկայացնող և ուկրաինացի վարպետների պատրաստած տիկնիկներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «veryimportantlot.com»-ին:
Յուրահատուկ ցուցադրությունների կազմակերպիչը Գերմանական Նոյշտադտ-բայ-Քաբուրգ քաղաքի Խաղալիք-տիկնիկների արդյունաբերության թանգարանն է, որը հանդիսանում է «Մաք-օսկար-Արնոլդ»՝ МОА մրցանակաբաշխության հիմնադիրը:
Ցուցանմուշների մեծ մասը գերմանական հազվագյուտ տիկնիկներ են, որոնք արտադրվել են 20-րդ դարում և 2000-ական թվականների սկզբներին: Բացի գերմանական ֆաբրիկաների արտադրատեսակներից, որոնք աշխարհում դիտարկվում են որպես բարձրարժեք նմուշներ, այստեղ ցուցադրվում են նաև միջազգային տիկնիկային ցուցահանդեսների մրցանակակիր աշխատանքներ, Sigikid, Schildkroet, Gotz և Zwergnase հայտնի ֆիրմաների և МОА մրցանակաբաշխության դափնեկիր ուկրաինացի վարպետների գործեր:
Դրանք հպարտ արքայադուստրեր ու թագուհիներ են, հանելուկային հրեշտակներ, պարզապես հնաոճ հագնված տղաներ և աղջիկներ, ինչպես նաև տնակներ, տոնածառներ, կենցաղային առարկաներ, հեծանիվներ և զարմանահրաշ կենդանիններ:
Այս մասշտաբային ցուցադրության շրջանակներում, որը զբաղեցնում է 3 ընդարձակ ցուցասրահ, այցելուների համար նաև կազմակերպվում և անցկացվում են տիկնիկագործության ամանորյա վարպետաց դասեր, իսկ ամենավերջում բոլորին հրավիրում են նոր տարվան նվիրված պարահանդեսի: