Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ...

12.30.2018

Փակվում է բազմածալ, բայց սրընթաց 2018-րդ վարագույրը:

Բացվում է նոր վարագույր ՝ 2019-րդը:

Հայաստանի սահմաններից դուրս խլրտացող մշակույթի և հատկապես թատերական կյանքի մասին լուրեր փոխանցող «ԹԱԳԼՈՒՐ»-ը նույնպես կարողանում է հատել երկու տարեթվերի անցումային սահմանանիշը:

Իհարկե, աշխատանքի ծավալները մեծացնելու և առավել համընդգրկուն տեղեկատվական նյութերով ընթերցողներին ապահովելու համար կայքը հովանավորների կարիք ունի: Նրանց, ի հայտ գալը մեր կյանքում կնշանավորեր սրտացավ, հոգատար, մշակույթն ու թատրոնը գնահատող գործընկերոջ հայտնություն:

Բանն այն է, որ 5 տարի անընդմեջ (չհաշված մոտ երկու տարի առաջ ադրբեջանական հակերների գրոհի հետևանքով ստիպողական անգործության մի քանի շաբաթները) «ԹԱԳԼՈՒՐ»-ը կարողացել է իր անշահախնդիր գործունեությունը իրականացնել, թեև պետք է ասել, որ կայքին կամավոր հիմունքներով լրատվական նյութեր մատակարարողները ոչ միշտ էին աշխատանքի մեջ նախանձախնդիր ու ստանձնած պարտավորությունները ավարտին հասցնելու համար՝ պատասխանատու:

Հուսանք, որ 2019թ.-ի ընթացքում կգտնվեն մարդիկ, որոնք կառաջարկեն իրենց հովանավորությունը «ԹԱԳԼՈՒՐ» մշակութային տեղեկատվական կայքին, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի ոչ միայն պահպանել այս էլեկտրոնային լրատվամիջոցը և հանրությանը մատչելի արխիվային (նաև` ԹԱԳԼՈՒՐԸ՝ «GOOGLE»-ում (արխիվ) ) թարգմանական մեծածավալ նյութերը, այլև ձևավորելու փոքրիկ, բայց մարտունակ թիմ, որի անդամների աշխատանքի դիմաց հատուցման արդյունքում հնարավորություններ կառաջանան որակապես փոխել և ավելի բարձր մակարդակի հասցնել մեր էլեկտրոնային մշակութային տեղեկատվամիջոցը...

Մեր մաղթանքն ու ցանկությունն է, որ 2019 թ.-ն դառնա նոր նախաձեռնությունների տարի, թող բացվեն հաջողության գոց վարագույրները բոլոր բարի ցանկությունների առջև:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ...

Հ.Գ. Ընթերցողների հետ հանդիպումների մեր 6-րդ շրջափուլը կսկսենք 2019թ.-ի հունվարի 8-ից:
«ԹԱԳԼՈՒՐ»







Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

ԹԱԳԼՈՒՐԸ՝ «GOOGLE»-ում (արխիվ)
    Դիտվել է 16 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312>>հաջորդ