Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անցյալ տարվա համեմատությամբ 400 հազարով քիչ հեռուստադիտող է եղել

01.08.2019

Նախօրեին Լոս-Անջելոսի «Beverly Hilton» հյուրանոցում կայացած կինոյի և հեռուստատեսության «Ոսկե Գլոբուս» հայտնի մրցանակաբաշխության 76-րդ հանդիսավոր արարողությունը ԱՄՆ-ում դիտել են 18,6 մլն մարդ: Դա անցած տարվա դիտումների քանակին զիջում է 400 հազարով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ NBC հեռուստակայան հանդիսատես գրավելու այդ նույն տեխնալոգիան են կիրառել նաև ABC, CBS և Fox News հեռուստաալիքները, որոնք համարվում են «Ոսկե Գլոբուս»-ի հանդիսավոր արարողության գլխավոր հեռարձակող NBC-ի մրցակիցները:

Իսկ այս տարի «Լավագույն դրամա» անվանակարգում գլխավոր մրցանակի արժանացավ «Բոհեմական ռապսոդիա» կինոնկարը, որի գլխավոր հերոսին մարմնավորող դերասան Ռամի Մալեքն էլ պարգևատրվեց «Լավագույն դրամատիկական դերասան» անվանակարգում:

«Լավագույն դրամատիկական դերասանուհի» անվանակարգի հաղթող դարձավ Գլենի Քլոուզը, որը մարմնավորել է գրողի և Նոբելյան մրցանակակրի տիկնոջ կերպարը Բըրնի Ռունգեի «Կինը» ֆիլմում:

«Լավագույն կատակերգություն» անվանակարգում հաղթողը դարձավ Փիթեր Ֆարելլիի «Կանաչ գիրք» կինոնկարը: Իսկ օտար լեզվով նկարահանված ֆիլմերից մրցանակը շնորհվեց մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Քուարոնի «Հռոմ» ֆիլմին:

Հիշեցնենք, որ «Ոսկե Գլոբուս»-ի մրցանակակիրները որոշում է Հոլլիվուդում գրանցված արտասահմանցի լրագրողների ասոցիացիան:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 193 անգամ