Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

BAFTA-ում աներկբա ֆավորիտը «Ֆավորիտուհին» է

01.09.2019

Բրիտանիայի կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիան հրապարակել է ամենամյա BAFTA մրցանակաբաշխության հաղթողների հավանական թեկնածուների ցուցակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Առաջադրված մրցանակային անվանակարգերի թվով առաջատարը հույն կինոռեժիսոր Յորգաս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» կինոնկարն է: Այն մրցանակների է հավակնում 12 անվանակարգերում:

Երկրորդը այս հաշվարկային հարթությունում 7 անվանակարգերի ներկայացված «Բոհեմական ռապսոդիա», «Մարդը լուսնի վրա», «Հռոմ» և «Աստղը ծնվեց» ֆիլմերն են: Թվով 6 անվանակարգի է ներկայացվել «Իշխանություն» կինոնկարը:

Հրապարակվել են նաև ցուցակում ընդգրկված ֆիլմերի ստեղծագործական խմբերի ներկայացուցիչների անունները, որոնք հավակնում են «Լավագույն դերասան», «Լավագույն դերաանուհի» և այլ անվանակարգերում հաղթողի կոչման:

BAFTA մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կկայանա փետրվարի 10-ին, Լոնդոնի «Ալբերտ-հոլլ» արքայական դահլիճում:

Ասենք, որ BAFTA մրցանակաբաշխությանն հաջորդում է համաշխարհային կինոյի մեկ այլ՝ ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որի արդյունքները շատ հաճախ հիշեցնում են Բրիտանական այս կինոստուգատեսում արձանագրվածներին:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 133 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190