Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քողարկել է այն ամենն, ինչ կապված է իր պատանեկության հետ

01.10.2019

Սանկտ-Պետերբուրգի իր գլխավորած Ալեքսանդրինյան թատրոնում ռեժիսոր Վալերի Ֆոկինը պատրաստել բեմադրություն Ստալինի մասին: «Ստալինի ծնուդը» վերնագրով բեմադրության համար հիմք են հանդիսացել արխիվային փաստաթղթերը և Միխայիլ Բուլգակովի, Ֆյոդոր Դոստոևսկու և ժամանակակից մի քանի հեղինակների գրական ստեղծագործություններից ծաղկաքաղ արված տեքստերը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Գաղափարն առաջացել է 3 տարի առաջ,-ասել է Վալերի Ֆոկինը:-Ես ցանկացել եմ ուսումնասիրել այն մեխանիզմը, թե ինչպես է ծնվում Ստալինը և, միաժամանակ, անխուսափելիորեն, անհետանում Ջուղաշվիլի ազգանունով մարդը»:

Ֆոկինը հիշեցնում է, որ խորհրդային բռնապետը վճռականորեն քողարկել է այն ամենն, ինչ կապված է եղել նրա պատանեկության հետ: Ռեժիսորն ընդգծել է, որ «առաջնորդի» և «ժողովուրդների հոր» կենսագրության հենց այդ «սև խոռոչն» էլ նրան հետաքրքրել է ամենից շատ:

«Ստալինի կենսագրության մեջ իրականում շատ անտրամաբանական և, նույնիսկ, առասպելական բան կա: Մենք տառացիորեն չենք հետևում փաստաթղթերին, փաստերին: Թատրոնը վերաժևորելու իրավունք ունի: Դրա համար էլ այն թատրոն է: Իսկ առասպելն այն է, որ այդպիսի մարդը վերջնական արդյունքում հայտնվում է երկրի ղեկի մոտ»,- ասել է Ֆոկինը:

Ըստ Վալերի Ֆոկինի, թատրոնի համար կարևոր է, թե նախկին սեմինարիստ, ապա հեղափոխական ռոմանտիկ Ջուղաշվիլու կենսագրության որ փաստերը, նաև բնավորության առանձնահատուկ գծերն են խթան հանդիսացել, պատմության մեջ այդպիսի ողբերգական կերպարի հայտնվելու համար: Բացի այդ կարևոր է մարդկային հոգու տրանսֆորմացիայի և հասարակության գայթակղությունների համընդհանուր օրենքների բացահայտումը:

Երիտասարդ Իոսիֆ Ջուխաշվիլու դերում հանդես է գալիս դերասան Վլադիմիր Կոշևոյը, իսկ Ստալինին մարմնավորում է նրա ավագ գործընկեր Պյոտր Սեմակը:

«Ստալինի ծնուդը» ներկայացման պրեմիերան կկայան փոտրվարի 22, 23 և 24-ին:




    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 819 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ