Նաև այսպես է ձևավորվում պատմական ավանդույթը մշակութային կառույցում01.10.2019
Ամբողջ աշխարհից մոտ մեկ միլիոն զբոսաշրջիկ է ամեն տարի այցելում Արգենտինայի ամենամեծ գրախանութ, որը գտնվում է մայրաքաղաք Բուենոս-Այրեսում: Մարդկանց այդպիսի հոսքը առաջանում է ոչ միայն գրականության նկատմամբ բուռն հետաքրքրության պատճառով, այլև այն համգամանքով, որ գրախանութը իր ձևավորմամբ տարբերվում է աշխարհի բոլոր մյուս գրավաճառանոցներից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Գրախանութը տեղավորված է «Գրանդ Սփլենդիդ» թատրոնի շենքում, որը 1919թ.-ի շինություն է: Այս մշակութային հաստատության հանդիսասրահում ամեն ներկայացման ժամանակ տեղավորվել է ավելի քան 1000 մարդ: Այս դահլիճում հանդես են եկել արգենտինական տանգոյի շատ հայտնի պարողներ, նաև բազմաթիվ երգիչներ: Հետագայում այս կառույցը վերածվել է կինոթատրոնի, որտեղ ցուցադրվել են ագենտինական արտադրության առաջին ֆիլմերը:
20-րդ դարի 90-ական թվականների սկզբներին որոշվեց շենքը քանդել, սակայն երկրում հայտնի «Ատենեո» առևտրի ցանցը այն գնեց, նորոգեց, վերահարդարեց որպես գրախանութ՝ պահպանելով ինտերյերի բոլոր նախնական ոճավորումը:
Դահլիճի պատշգամբները վերածվեցին ոչ մեծ ընթերցարանների, հիմնական սրահում տեղավորվեցին գրքերի պահարանները, բեմը վերածվեց ռեստորանի, որտեղ սկսեց հանդես գալ կենդանի նվագախումբ:
Խոսելով նախկին թատրոնի մասին, գրախանութի աշխատակիցները նշել են, որ այն իր պատմության ողջ ընթացքում եղել է մշակութային կարևոր օբյեկտ և հիմա էլ այդ ավանդույթը պահպանվում է մեծ գրավաճառանոցի նկարագրով: