Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ն. Կոլյադա. <Թատրոնը գոյատևում է առանց պետական աջակցության

01.13.2019

Նախօրեին Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկել է ձմեռային թատերաշրջանի սպասված միջոցառումներից մեկը՝ Ծննդյան տոներին նվիրված «Կոլյադա թատրոն» մեծ փառատոնը: Այն կընթանա «Նա Ստրաստնոմ» թատրոնում մինչև հունվարի 31-ը: Այդ մասին ««РИА новости»-ի» տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Եկատերնբուրգում գործող թատրոնը Մոսկվա է ժամանել երկու մեծ ավտոքարշակների վրա բարձած դեկորացիաներով, կենդանի հսկա պիթոն օձերով, առնետներով, սոխակներով, 60 արտիստներով և այլն:

Մոտ կես ամիս տևող այս հյուրախաղերի ընթացքում ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում հայտնի «գավառային» թատրոնը մոսկվացիներին կներկայացնի 25 բեմադրություն:

«Ինձ համար հիմա կարևորն այն է, որ սեփական օրինակով ցուցադրեմ Ռուսաստանի երիտասարդ թատրոններին, թե ինչպես է կարողանում ապրել ոչ պետական թատրոնը մեր երկրում: Արդեն 17 տարի մեր անկախ թատրոնը գոյատևում է առանց պետական աջակցության: Հիմա, իհարկե մեզ օժանդակում է և նահանգապետը, և լինում են դրամաշնորհներ: Բայց և այնպես, հիմնականում մենք ապրում ենք մեր սեփական ուժերի հիման վրա: Մի վախեցեք ստեղծելու մասնավոր թատրոններ. Գտեք նկուղ, մաքրեք այն, կարգավորեք ձայնը, լույսը, բեմը և խաղացեք»,- խորհուրդ է տալիս այս յուրահատուկ թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Կոլյադան:




    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 24 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317>>հաջորդ