Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օժանդակել դերասանուհուն թեկուզ մի փոքր գումարով

01.14.2019


Ռուսաստանցի հայտնի դերասանուհի Մարգարիտա Տերեխովայի հարազատները օգնություն են խնդրում հիվանդ արտիստուհուն բուժելու և խնամքի ծախսերը հոգալու համար: Այդ մասին Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Խորհրդային կինոյի հայտնի աստղ Մարգարիտա Տերեխովան արդեն մի քանի տարի տառապում է Ալցհեյրմերի հիվանդությամբ:

Տարիքն առած կինը կարիք ունի մշտական հոգատարության և թանկարժեք դեղերի: Տնեցիները որքան կարողանում են փորձում են թեթևացնել դերասանուհու տառապանքները, սակայն նրանց միջոցները այլևս չեն բավականացնում: Ընտանիքը խնդրում է Մարգարիտա Տերեխովայի երկրպագուներին և պարզապես նման վիճակում գտնվող մարդկանց նկատմամբ ոչ անտարբեր քաղաքացիներին, օժանդակել իրենց թեկուզ մի փոքր գումարով:

Մարգարիտա Տերեխովան ծնվել է 1942 թ.-ին: Ավարտել է Մոսսովետի թատրոնի դպրոց-ստուդիան: Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Բարև, ես եմ», «Բելոռուսական կայարան», «Հայելի», «Երեք հրացանակիրները»և այլն:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 223 անգամ