Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թեև գինին խմում են պլաստիկ բաժակով, սակայն Դոն Ժուանի մեղքերը համոզիչ են թվում

11.21.2013

«МХТ»-ում սկսվել է «Ֆրանսիական նախագիծ: Առաջին անգամ ռուսերեն» նախագծի նոր շրջանը, հաղորդում է «tvkultura.ru»-ն: Սկզբում այն հարմարեցվել էր Ռուսաստանում Ֆրանսիայի տարվան: Սակայն հետագայում պարզվեց, որ նախագիծն այնքան հաջողված է, որ ֆրանսիական այդ լաբորատորիայի 2 բեմադրությունները մտան «МХТ»-ի խաղացանկ: Նախագծի նոր շրջափուլը կոչվում է «Ֆրանսիական թատրոն: Կատակերգություններ»: Այն կազմված է երեք բեմադրություններից, որոնց հիմքում ընկած են համապատասխանաբար՝ Լաբիշի «Ծղոտե գլխարկ»-ը, Ֆեյդոյի «Կատուն գրպանում»-ը և Մոլիերի «Դոն Ժուան»-ը:

«Մեզ անընդհատ անհրաժեշտ է լինում ֆիզիկական գործողություններ: Իսկ նրանց մոտ նորմալ է, երբ երկու մարդ կանգնում են իրար դիմաց և ուղղակի շատ երկար ասում են տեքստը: Մենք դա դժվար ենք հասկանում:»,-պատմում է դերասանուհի Օլգա Վորոնինան:

Նշենք նաև, որ երրորդ գործողությունն ամբողջովին տեսապատկերաշար է:

«Թատրոնի մեր օպերատորը ձեռքն առավ տեսախցիկը: «Մոսֆիլմից» վերցրինք լուսավորության սարքեր: Մենք ունեինք լույսի մեքենա: Մենք գնացինք անտառ: Մեր հետ քարշ տվեցինք տրանսֆորմատոր: Քաշեցինք մոտ 200 մետրանոց էլեկտրալար: Ցուրտ էր: Մենք բոլորս ցրտից դողացնում էինք», - հիշում է դերասան Էդուարդ Չակմազովը:

Ստացվեց, որ ամրոցը այստեղ 12 հարկանի շենքն է, ջահը՝ նեոնային լապտերը, գինին խմում են պլաստիկ բաժակով: Սակայն Դոն Ժուանի մեղքերը այսօր ավելի համոզիչ են թվում: Եվ ֆրանսիացի ռեժիսորի կարծիքով գլխավորը այդ հերոսի էությունը ցույց տալն էր, որի համար նորման՝ նորմաների բացակայությունն է:

Ռեժիսորը՝ Ժուլիեն Ֆիշերը բացատրում է, որ Դոն Ժուանը պարտականություններից հեռու կանգնած կերպար է: «Նրա համար ամուսնական միությունը նշանակություն չունի: Հոր հետ հարաբերությունները՝ նույնպես: Եվ, որ ամենասարսափելին է, դա տարածվում է նաև Աստծո վրա: Նա մարտնչող է: Բայց նա մարտնչում է անօրինության և սանձարձակության համար»,-նշում է Ֆիշերը:

Բայց և այնպես, Ժուլիեն Ֆիշերը վստահ է, որ «Դոն Ժուանը» մեծ պիես է սիրո մասին, որտեղ կա նաև ատելություն, գործողություն, դաժանություն և մահ: Մի խոսքով զգացմունք:
    Դիտվել է 1253 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ