Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սև-սպիտակ գրաֆիտների կողքին սկսեցին հայտնվել նաև գունավոր աշխատանքներ

01.20.2019

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքը հռչակվել է 2019թ. Եվրապայի մշակութային մայրաքաղաք: Այդ մասին «ru.euronews.com»- տեղեկատվությկունը փոխանցում է «taglur.am»-ը:

Պլովդիվը Եվրոպա աշխարհամասի հնագույն քաղաքներից է: Այն իր մեջ ունի տարբեր պատմական ժամանակաշրջանների մասին բազմաթիվ վկայությունններ, որոնք ներառում են նաև թրակիական, անտիկ, հին հունական, բյուզանդական և օսմանյան տիրապետությունների ազդեցությունը :

Որպեսզի ընդգծի մշակութային այդ բազմազանության հետ իր առնչությունը և անմիջական կապը Եվրոպայի նոր մշակութային մայրաքաղաքն իր համար ընտրել է «Միասին» կարգախոսը:

«Մեզ համար շատ կարևոր է միասնության գաղափարը Եվրոպայի մյուս երկրների և ժողովուրդների հետ: Մենք գիտենք, որ դրան հնարավոր չէ հենց այնպես հասնել: Դրա համար անհրաժեշտ է շատ աշխատել: Մեզ համար «Միասինը» միայն կարգախոս չէ: Դա նպատակ է, որին մենք ցանկանում ենք հասնել արվեստի և մշակույթի միջոցով»,- Ասել է «Պլովդիվ - 2019» նախագծի ղեկավար Սվետլանա Կույումջիևան:

Պլովդիվի զարգացման պատմության մեջ մեծ դեր է ունեցել ծխախոտի արդյունաբերությունը: Սկսած Օսմանյան տիրապետության ժամանակներից Բուլղարիան վերածվել է ծխախոտային արտադրանքի խոշոր կենտրոնի: 1960-ական թվականներին այն ծխախոտ արտահանող երկրների մեջ աշխարհում գրավում էր առաջին տեղը: Սպառման հիմնական շուկան ԽՍՀՄ-ն ու նրան դաշնակից մյուս երկրներն էին:

Մշակութային տարվա շրջանակներում Պլովդիվում և Բուլղարիայի մի շարք այլ քաղաքներում նախատեսվում է անցկացնել մոտ 500 միջոցառում:

Այդ միջոցառումներից մեկը նվիրված է Արևմտյան և Արևելան Եվրոպաները միմյանցից բաժանող Բեռլինի պատին: Այս թեմայով կկազմակերպվի «Արվեստը և ազատությկունը» խորագրով ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն այդ պատի կտորների վրա տարբեր երկրների նկարիչների կողմից հեղինակած ստեղծագործություններ, ինչպես նաև 80-ական թվականների Բեռլինի փողոցային նկարիչների գործերը:

«Ցուցահանդեսը ներկայացնում է ոչ թե Բեռլինի պատի, այլ այն քանդելու պատմությունը, որը մինչև հիմա մարդկանց ներշնչում ազատության հույսեր: Բեկորները դարձել են արվեստի գործեր, հույսի և ազատության հուշարձաններ»,- ասել է ցուցահանդեսի մասնակիցներից մեկը:

80-ականների կեսերից Բեռլինի պատի վրա արված սև-սպիտակ գրաֆիտների կողքին սկսեցին հայտնվել նաև գունավոր աշխատանքներ: Եվրոպան երկու իրարամերժ աշխարհների բաժանած այդ այլանդակ պատի խարխլումը սկսվեց 1989թ.-ի նոյեմբերի 9-ին: Հաջորդ օրը Բուլղարիայի բնակիչները դուրս եկան փողոց և, ի վերջո, հասան կոմունիստական մենատիրության վախճանին:

Եվրոպայի նոր մշակութային մայրաքաղաքի պատվին կազմակերպված հանդիսավոր արարողությունը կրում էր «Աշխարհի ողջ գույները» խորագիրը: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 1500 մասնակիցները կարողացան ստեղծել բարեկամության և համերաշխության հիանալի մթնոլորտ:

Բուլղարիան Եվրամիության կազմում ընդգրկվել է 2007թ.-ին Պլովդիվը բուլղարական քաղաքներից առաջինն է, որ արժանացել է մայրցամաքի մշակութային մայրաքաղաքը լինելու պատվին:

Ասենք, որ Եվրոպայում մշակութային մայրաքաղաքի ընտրության այս գաղափարը առաջին անգամ իրականացվել 1985թ.-ին: Այն նպատակ է հետապնդում ցույց տալ ընդհանուր պատմություն և արժեհամակարգ ունեցող Եվրոպայի մշակութային բազմազանությունը:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 676 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ