Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բացվել է Հիսուսի ոչ կանոնիկ քանդակների ցուցահանդես

01.21.2019


Սանկտ-Պետերբուրգի Մանեժում բացվել է «Քրիստոսը զնդանում» խորագրով փայտագործական քանդակների ցուցահանդես, որտեղ ի մի են բերվել Ռուսաստանի 14 տարածաշրջանային թանգարաններում պահվող եզակի ցուցանմուշներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այդ աշխատանքները նվիրված են աստվածաշնչյան այդ հազվադեպ թեմային՝ Քրիստոսի բանտարկությանը մինչև Գողգոթայի ճանապարհն անցնելը:

Կիսամութ դահլճը բաժանված է բանտախուց հիշեցնող 33 հատվածների, որոնցից յուրաքանչյուրում ցուցադրված է մեկ քանդակագործական աշխատանք: Դրանք ստեղծվել են հիմնականում 17-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի սկզբներն ընկած ժամանակահատվածում:

Ասենք, որ Հիսուսի այդպիսի պատկերները համարվել են ոչ կանոնիկ և այդ պատճառով գավառների սահմաններից երբևէ դուրս չեն բերվել:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 129 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178