Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բ. Լեալ. «Այդտեղ խորանարդներ չկան»

01.24.2019


Փարիզի Պոմպիդու կենտրոնում բացվել կուբիզմին նվիրված ցուցահանդես:

Գեղանկարչության այս ուղղությունն առաջին անգամ 1907թ.-ին մարտահրավեր նետեց հանրային ճաշակին և մինչև առաջին համաշխարհային պատերազմը ուշադրության կենտրոնում մնացած ավանգարդին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ru.euronews.com»-ին:

Կուբիզմի հիմնադիրներ Պաբլո Պիկասոն և Ժորժ Բռաքը աշխատում էին Փարիզում, սակայն նրանց ստեղծած նոր գեղանկարչական ուղղությունը տարածվեց նաև Ֆրանսիայի սահմաններից շատ հեռու:

«Շատերը կարծում են, որ կուբիզմը դա խորանարդների պատկերում է, սակայն, իրականում, այդտեղ խորանարդներ չկան,- բացատրել է փարիզյան ցուցադրության պատասխանատու Բրիջիթ Լեալը: - Կա ձևերի որոշակի երկրաչափականացում, ինչպես նաև հայեցակարգերի պատկերային արտացոլում և ձևի աբստրահում»:

Սա Ֆրանսիայում կուբիզմին ամբողջությամբ նվիրված առաջին ցուցահանդեսն է, սկսած 1953թ.-ից: Այն Բազելի գեղարվեստի թանգարանի համագործակցությամբ կազմակերպել է Փարիզի Պոմպիդու կենտրոնը:

Ցուցադրանքում տեղ են գտել 300 աշխատանքներ, ինչպես նաև կուբիզմի ծագման, զարգացման և տարածման մասին վկայող փաստաթղթեր:

Ֆրանսիայի մայրաքաղաքում ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 25-ը, որից հետո այն կտեղափոխվի Բազել:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 229 անգամ