Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Իտալիային՝ իրենց ուսանողուհուն օգնելու համար

01.25.2019


Այսօր, հունվարի 25-ին, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մոսկվայի թատերական արվեստի (ГИТИС) ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ համաձայն մշակույթի զարգացման ազգային նախագծի նախատեսված է ավելացնել ֆինանսական հատկացումները արվեստի ոլորտի ուսանողների համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Այդ հայտարարությունը նա բարձրաձայնել է ուսանողուհիներից մեկին ի պատասխան, որը երկրի վարչապետին տեղեկացրել է, որ ինքը որակավորումը բարձրացնելու համար ստիպված է եղել մեկնել արտասահման, որի համար ծախսերը հոգացել է Իտալիայի կառավարությունը:

Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել Իտալիայի կառավարությանը ռուս ուսանողուհուն օժանդակելու համար և միաժամանակ բարձրաձայնել, որ իրենք էլ ունեն իրենց ֆինանսավորման աղբյուրները:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ իրենք ունեն օժանդակության իրենց դրամաշնորհային համակարգը, որը, սակայն, չի փակում բոլոր պահանջմունքները:

Նա նշել է, որ այժմ այդ հնարավորությունը ավելի են ընդարձակում, իսկ բարձրագույն կրթական հաստատությունների ղեկավարներին խորհուրդ է տվել նախաձեռնություն հանդես բերել և ուղիներ գտնել իրենց հատուկ հիմնադրամների միջոցները համալրելու համար:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 224 անգամ