Վախճանվել է Միշել Լեգրանը01.26.2019
Կյանքի 87-րդ տարում վախճանվել է ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր, ծագումով հայ Միշել Լեգրանը: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «Agence France-Presse»-ին:
Միշել Լեգրանը մշակույթի պատմություն է մտել ոչ միայն իր երաժշտական ստեղծագործություններով: Նա հայտնի է նաև որպես դաշնակահար, դիրիժոր և երգիչ: Նա ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի եռակի, 5 «Գրեմմիի» և մեկ «Ոսկե գլոբուսի» դափնեկիր է:
Նրա երաժշտական կրթության և ճաշակի վրա մեծ ազդեցություն են թողել ծնողները (հայրը՝ Ռայմոն Լեգրանը և մայրը՝ Մարսել Տեր-Միքայելյանը), որոնք եղել են բավականին հաջողակ երաժիշտներ և աչքի են ընկել իրենց ակտիվ գործունեությամբ:
Մասնագիտական կրթություն է ստացել Փարիզի կոնսերվատերիայում:
Միշել Լեգրանի ստեղծագործություններից առավել հայտնիներից մեկը ռեժիսոր Ժակ Դեմիի նկարահանած «Շերբուրյան հովանոցներ» ֆիլմի (1960թ.) համար գրված երաժշտությունն է: