Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բոլորը օգնում են, որպեսզի նա փղին հասցնի դստեր մոտ...

01.29.2019

Մոսկվայի տիկնիկային թատրոնում պատրաստել են առանց բառերի ներկայացում, որտեղ բոլոր զգացմունքները դերասանները փոխանցում են մարմնի միջոցով: Այդ մասին «mospuppets.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ըստ Ալեքսանդր Կուպրինի «Փիղը» պատմվածքի պատրաստված ներկայացումը երեխաների նկատմամբ ծնողների անսահման սիրո մասին է, երբ հանուն մերձավորի երջանկության մարդը ընդունակ է գլխի վայր շրջել անգամ ողջ աշխարհը:

«Մենք ցուցադրում ենք ընտանիքի մեջ իդեալական հարաբերությունները, երբ երեխայի ցանկությունները, նույնիսկ ամենաանհավանականները, չեն մերժվում ծնողների կողմից, չեն թվում դատարկ ու հիմար»,- ասում է ներկայացման ռեժիսոր Նատալյա Պախոմովան: Ըստ նրա, եթե ընտանիքի ներսում չկա ապավեն, մարդը կարող է հայտնվել ընկճախտի մեջ, հիվանդանալ:

Ռեժիսորը կարծում է, որ հարազատների համար անհրաժեշտություն լինելը կարևոր թեմա է, որը, հաճախ, կյանքում փոխարինվում է այլ բաներով:

Ներկայացումը հասցեագրված է ընտանիքին՝ մայրիկներին, հայրիկներին, երեխաներին: Սա այդ ամբողջությանը հասցեագրված թատերախաղ է:

Տիկնիկների հետ ներկայացման մեջ գլխավոր գործող անձ է դառնում նաև Սանկտ-Պետերբուրգը՝ իր մեծ ու փոքր ճարտարապետական կառույցներով ու դրանց առանձին դետալներով: Այստեղ է նաև հին պետերբուրգյան կրկեսը, որտեղ հանդես է գալիս աշխարհում շատ մեծ համբավ ստացած աճպարար Գուդինին, փղի անհայտանալու իր հանրահայտ կրկեսային ելույթով:

Փիղը ներկայացման մեջ հոր անսահման սիրո, հանուն դստեր երջանկության ամեն ինչի պատրաստ լինելու խորհրդանիշն է:

Ներկայացման մեջ չկան բացասական կերպարներ: Բոլորը օգնում են հորը, որպեսզի նա փղին հասցնի դստեր մոտ...


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 745 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ