Հայտնի կինոստուդիան բոլորում, բայց համերգով չի նշում իր 95-ամյակը01.30.2019
Այսօր՝ հունվարի 30-ին, Ռուսաստանի գլխավոր կինոստուդիան՝ «Մոսֆիլմը» նշում է իր 95-անյակը: Հաստատության գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը, սակայն, հայտարարել է, որ այդ առթիվ հատուկ արարողություններ չեն նախատեսվում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Կինոստուդիայի ծնունդը պաշտոնապես նշվում է այստեղ նկարահանված «Թևերի վրա դեպի բարձունք» լիամետրաժ կինոնկարի պրեմիերայի կայացման օրը՝ 1924թ.-ի հունվարի 30-ը::
«Ես կարծում եմ, որ դա փոքր հոբելյանն է՝ 95 տարին կլոր ամյակ չէ: Այդ պատճառով, իհարկե, մենք զգացված ենք, որ շատերն են հիշում, սակայն ոչ մի համերգ մենք չենք նախատեսում»,- ասել է «Մոսֆիլմի» գլխավոր տնօրենը:
Նա շատ ավելի գործնական տրամադրությունների մեջ է, քանի որ այս օրերին ավարտվել է ստուդիայի համար անհրաժեշտ մաշտաբային շինարարությունը, որի արդյունքում շահագործման են հանձնվել երկու աշխատանքային մասնաշենքեր՝ ռեկվիզիտի և հագուստների տունը ու նկարահանման 16-րդ նոր տաղավարը:
Շահնազարովը նշել է, որ նման շինարարություն ռուսական կինոարդյունաբերությունը չէր տեսել սկսած անցյալ դարի կեսերից: Նա ընդգծել է, որ այդ փաստը, թերևս, կինոստուդիայի 95-ամյակին նվիրված ամենամեծ իրադարձությունն է:
Գլխավոր տնօրենը նշել է, որ պլանավորում են այս մասշտաբներով շինարարությունը շարունակել, որը հնարավորություն կտա լիովին ավարտել ռեկվիզիտի և հագուստների տան համար նախատեսված մյուս ծավալները նույնպես: Դրա շնորհիվ այնտեղ ապահով վիճակում կկարողանան պահել մոտ 1 մլն միավոր գույք, իսկ հետո կսկսեն կինոցուցադրման և համերգային համալիրի շինարարությունը, որը կունենա 4 դահլիճ և ևս մեկ նկարահանման տաղավար:
Նշենք, որ անցած 95 տարիների ընթացքում «Մոսֆիլմը» թողարկել է 2,5 հազար լիամետրաժ կինոնկար: Այստեղ են աշխատել համաշխարհային համբավի հասած այնպիսի հայտնի ռեժիսորներ, ինչպիսիք են Սերգեյ Էյզենշտեյնը, Ալեքսանդր Դովժենկոն, Վսեվոլոդ Պուդովկինը, Միխայիլ Ռոմը, Անդրեյ Տարկովսկին և այլք:
Այսօր կինոստուդիան միջազգային կինոարդյունաբերության մեջ իր ուրույն տեղն ունեցող հաստատություն է: Այն համալրված է ժամանակակից այնպիսի բարձր տեխնալոգիական հնարավորություններով, որոնք համարժեք են միջազգային չափանիշներին և կարող են ապահովել կինոյի արտադրության բոլոր փուլերի կազմակերպումը: