Պարուհի Իլզե Լիեպան վաղը կբացի իր բարեգործական հիմնադրամը 11.21.2013
Վաղը՝ նոյեմբերի 22-ին, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, պետական և «Ոսկե դիմակ» մրցանակների դափնեկիր Իլզե Լիեպան կնշի իր հոբելյանը: Այդ առիթով նա որոշել է իրեն և հանրությանը նվեր մատուցել: Իլզե Լիեպան պլանավորել է բացել իր բարեգործական հիմնադրամը, հաղորդում է «teatral-online.ru»-ն:
Թեև այդպիսի կազմակերպություններ այսօր բավականին շատ կան, սակայն արտիստուհին գտնում է, որ յուրաքանչյուր հիմնադրամ ունի իր անկյունը, և «որքան դրանք շատ լինեն, այնքան ավելի լավ»:
Իլզեն և նրա եղբայրը՝ Անդրիս Լիեպան բարեգործությամբ զբաղվում են վաղուցվանից: Նրանց բարեգործությանը քաջածանոթ են Մարֆո-Մարինյան եկեղեցուն կից մենաստանում: Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի որբ երեխաներն իրենց զգան այնպես, ինչպես ամբողջական ընտանիքների երեխաները: Դա վերաբերում է ոչ միայ նյութական օգնությանը, այլև արվեստի հետ շփվելու հնարավորություններին: Եվ պատահական չէ, որ նրանց բարեգործության ձևերից մեկը մանկավարժներին երեխաների մոտ գործուղելն է դարձել: