Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վայրէջք կատարելուն պես դերասանուհուն ձերբակալել են

02.01.2019


ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է թատրոնի և կինոյի ռուսաստանցի դերասանուհի Իրինա Ուսոկին՝ Նյու-Յորքի օդանավակայանում նրա ինքնաթիռի վայյէջք կատարելուն պես: Ամերիկայում բնակվող նրա նախկին ամուսինը Իրինային մեղադրում է իրենց երեխային առևանգելու մեջ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «gazeta.ru»-ին:

Հիմա կինը տեղափոխվել է Նյու-Յորք-Ջերսի նահանգի Օուշն շրջանի քննչական մեկուսարան,, քանի որ այս նահանգի օրենսդրությամբ նա պետք է գտնվի իրեն վերագրվող հանցագործության կապակցությամբ դիմում ներկայանողի բնակվելու վայրին առավել մոտ մեկուսարանում:

Ձերբակալվածը հայրենիքում նկարահանվում է ինչպես լիամետրաժ, այնպես էլ հեռուստատեսային բազմասերիանոց կինոնկարներում: Ընդհանուր առմամբ նա արդեն հանդես է եկել 16 ֆիլմերում:

42-ամյա Իրինա Ուսոկին սպառնում է առավելագույնը 30 տարվա բանտարկություն:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 173 անգամ