Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցուցահանդես՝ նվիրված լուսնային օրացույցով Նոր տարվան

02.01.2019

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Կայսերական թանգարանում ավարտել են գանձերի ցուցասրահի բարենորոգման աշխատանքները: Այս ցուցադրանքը նվիրված է լուսնային օրացույցով Չինաստանում նշվող Նոր տարվան, որն այս տարի կտոնվի փետրվարի 5-ին: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Կայսերական թանգարանում ընդհանուր առմամբ կա 1 մլն առարկա, իսկ կայսերական գանձերի ցանկը կազմված է 28 հատորից: Նոր ցուցասրահի Արևելյան դահլիճում ներկայացված են ոսկուց, արծաթից, նեֆրիտից և այլ թանկարժեք քարերից պատրաստված առարկաներ: Առաջին անգամ հատուկ ներկայացված են լանդշաֆթի ձևավորման այնպիսի ցուցանմուշներ, ինչպիսիք բոնսայներն են: Ասենք, որ ամենաբարձր բոնսայը 60 սմ է: Այն պատրաստված է կարմիր կորալներից:

Արևմտյան մասում այցելուները կարող են ծանոթանալ ժամացույցների հավաքածոյին: Այստեղ առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում պղնձից պատրաստված և ոսկեջրված երաժշտական ժամացույցները, որոնք զարդարված են մարտակառքերի պատկերներով, որոնց լծված են փղեր:





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 243 անգամ