Օ. Քալլեն. «...Ընդունակ են ռոմանտիկ երևալ և շալե բաճկոնով, և պարահանդեսային շրջազգեստով»02.03.2019
Նախօրեին՝ փետրվարի 2-ին, Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում բացվել է «Քրիսթիան Դիոր: Երազանքի դիզայներ» վերտառությամբ ցուցահանդեսը: Այնտեղ ներկայացվել են 500 ցուցանմուշներ, որոնք ստեղծել են Դիորը և իր հիմնած նորաձևության տունը ղեկավարած հաջորդ դիզայներները: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Դիոր» բրենդը հիմնվել է 1946թ.-ին և մինչև այսօր համարվում է բարձր նորաձևության խորհրդանիշ:
Ցուցադրանքը ներկայացվում է թեմատիկ բաժիններով:
«Նյու լուք» («Նոր տեսք») դահլիճում ներկայացված է այն հանրահայտ հագուստն՝ իր շքեղ կիսաշրջազգեստով և բաճկոնով, որը դարձավ այդ ոճի խորհրդանիշը:
Մեկ այլ հիշարժան ցուցանմուշ է բրիտանական թագուհի Եղիսաբեթ 2-րդի կրտսեր քրոջ՝ Մարգրեթի համար կարված շրջազգեստը, որով արքայադուստրը դիմավորել է իր ծննդյան 21-րդ տարեդարձը և նկարվել պաշտոնական դիմանկարում:
Շատ ցուցանմուշների հետ ներկայացված են նաև դրանց էսքիզները, պարբերականների օրինակներ, որոնք անդրադարձել են «Դիոր» նորաձևության տան գործունեությանը:
Ցուցահանդեսի մեկ հատուկ բաժին էլ նվիրվել է Մեծ Բրիտանիային:
«Այդ բաժնում մենք հետազոտել ենք Մեծ Բրիտանիայի հետ Դիորի սիրավեպը: Նա շատ էր սիրում մեր երկիրը և իր հիշողություններում գրել է, որ բրիտանացի կանայք ընդունակ են ռոմանտիկ երևալ և շալե բաճկոնով, և պարահանդեսային շրջազգեստով»,- այս իրադարձության բացման առիթով հիշել է ցուցահանդեսի համակարգող Օրիոլ Քալլենը: