Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շնորհակալությունն ուղարկել նաև իրեն դաստիարակած և մեծացրած դայակին

02.04.2019


Կինոռեժիսոր Ալֆոնսո Քուարոնի «Հռոմ» ֆիլմը արժանացել է Ամերիկյան կինոռեժիսորների ընկերակցության գլխավոր մրցանակին: Մինչ այդ, այս կինոնկարն արդեն նվաճել էր «Ոսկե գլոբուս» և էլի մի շարք հեղինակավոր մրցանակներ: Այժմ «Հռոմի» ճանապարհը ուղղակի բաց է ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր մրցանակի՝ «Օսկարի» առջև, որտեղ որպես հաղթողի թեկնածու այն ներկայացված է 10 անվանակարգերում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ամերիկյան կինոռեժիսորների մրցանակն ընդունելով և երախտիքի խոսքեր ասելով, Քուարոնը չի մոռացել իր հեռակա շնորհակալությունն ուղարկել նաև իրեն դաստիարակած և մեծացրած դայակին, իր մորը, իր ընտանիքին և իր քրոջը: «Նրանք բոլորը «Հռոմ» կինոնկարի իսկական հեղինակներն են»,- հայտարարել է ռեժիսորը:

Սև-սպիտակ նկարահանված «Հռոմ» կինոժապավենը գրեթե ինքնակենսագրական է: Գործողությունները կատարվում են Մեխիկոյում՝ 20-րդ դարի 70-ական թվականներին:: Գլխավոր հերոսուհին դայակ է հարուստ մի ընտանիքում: Ալֆոնսո Քուարոնը այս ֆիլմով փորձել է վերականգնել իր մանկության տարիների մթնոլորտը՝ երկրում տեղի ունեցող դրամատիկական իրադարձությունների ֆոնին:

Ամերիկյան կինոռեժիսորների ընկերակցության մրցանակը վերջին լուրջ պարգևներից է «Օսկարի» մրցանակաբաշխությունից առաջ: Մեծամասամբ այս մրցանակին արժանացող ֆիլմերն էլ ստանում են Ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր կամ լավագույն ռեժիսուրայի անվանակարգում նախատեսված ոսկեգույն պարգևը:





Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 196 անգամ