Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական տոմսերի վաճառքը կկանոնակարգվի նոր օրենքով

02.07.2019

Նախօրեին՝ փետրվարի 6-ին, Ռուսաստանի պետական դուման առաջին ընթերցմամբ ընդունել է թատրոնի տոմսերի վաճառքը և վերադարձնելը կանոնակարգող օրենքի նախագիծ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Օրենքի նախագիծը սահմանում է, թե ով կամ ինչ կազմակերպություն կարող է վաճառել թատրոնի և համերգային միջոցառումների տոմսեր: Այդպիսի իրավունքով օրենքի նախագիծն օժտում է նման գործունեություն իրականացնող կազմակերպությանը կամ այդ կազմակերպության կողմից երաշխավորված անձանց:

Իսկ այն անձինք ու կազմակերպությունները, որոնք օրենքով սահմանված կարգով չեն տեղավորվում նման արտոնություն ունեցողների շրջանակի մեջ, բնականաբար, այդպիսի գործունեություն իրականացնելու իրավունք չեն ունենա:

Բացի այդ, պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահ Ելենա Յամպոլսկայայի կարծիքով այդ օրենքի նախագիծը պետք է ներառի նաև արդեն գնված տոմսերի վերադարձման կարգը և վերավաճառողների դեմ պայքարի խնդրի լուծումը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 746 անգամ