Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեռլինալե 69-ում նկատվում է անհատական ապրումները քաղաքկանացնելու միտում

02.07.2019


Այսօր՝ փետրվարի 7-ին, Բեռլինում մեկնարկել է քաղաքի անունը կրող 69-րդ միջազգային կինոփառատոնը: Ժյուրին գլխավորում է ֆրանսիացի հայտնի կինոդերասանուհի Ժյուլեթ Բինուշը:

Մրցույթում ընդգրկված է 23 կինոնկար:

Փառատոնը բացվել է դանիացի ռեժիսոր Լոնե Շերֆիգի «Անծանոթների բարությունը» ֆիլմով: Այս կինոնկարի գործողությունները հիմնականում ծավալվում են Նյու-Յորքի «Ձմեռային պալատ» անունով ռուսական ռեստորանում: Պատումը մի կնոջ մասին է, որն իր երեխաների հետ փորձում է այստեղ թաքնվել ոստիկան ամուսնու հետապնդումից:

Փառատոնի ղեկավարների գնահատմամբ Բեռլինալե-2019-ի կինոնկարներում կարծես նկատվում է անհատական ապրումները քաղաքկանացնելու միտում:

Կինոստուգատեսում կցուցադրվի նաև չինական ֆիլմ, որը ներկայացնում է «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականության համապատկերում ապրող մարդու սոցիալական վիճակը:

Կլինեն նաև եկեղեցի և պետության փոխհարաբերություններին անդրադարձած, բռնությանը զոհ դարձած, բայց ստիպողական լռություն պահպանող մարդկանց մասին պատմող ստեղծագործություններ: Կան նաև երկիր մոլորակի մթնոլորտի գլոբալ տաքացման, արվեստի վրա քաղաքականության ազդեցության և մարդու կողմից սեփական շահերը պաշտպանելու կարևորության մասին ֆիլմեր:

Նշենք, որ մրցույթին մասնակցող կինոնկարներից 7-ի հեղինակները կին ռեժիսորներ են, որը մասնագետների գնահատմամբ մյուս առաջատար համաշխարհային կինոփառատոնների ցուցանիշների համեմատությամբ համարվում է ռեկորդային:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 74 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431>>հաջորդ