Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արհմիությունը չեղյալ է համարել բոլոր դերասանների և ռեժիսորների անդամակցությունը

02.12.2019

Իր սոցիալական մի շարք խնդիրների լուծման նպատակով օրերս գործադուլ հայտարարած ԱՄՆ-ի դերասանների արդարության ասոցիացիան հայտարարել է բողոքի ակցիան ավարտելու մասին: Դերասանների և ռեժիսորների միությունը թատրոնների զարգացումն ապահովող սեգմենտը ներկայացնող Բրոդվեյի լիգայի հետ հասել են լաբորատոր համաձայնության, որով այսուհետ պետք է կանոնակարգվի շահույթի բաշխումը, աշխատավարձի բարձրացումը և տնօրենների հետ լրացուցիչ պայմանագրերի ընդունումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «americantheatre.org»-ին:

Գործադուլը հայտարարվել էր հունվարի 7-ին՝ այն բանից հետո, երբ երկու կազմակերպություններ նոր լաբորատոր պայմանագիր կնքելու գործընթացի ժամանակ հայտնվեցին փակուղում: Արհմիությունը գործադուլի ժամանակ չեղյալ է համարել այն բոլոր դերասանների և ռեժիսորների անդամակցությունը, որոնք դադարեցրել են իրենց գործադուլը:

Համաձայն դերասանների արդարության ասոցիացիայի տվյալների դերասանների և ռեժիսորների աշխատավարձերը, որոնք մասնակցել էին Բրոդվեյում կազմակերպվող և անցկացվող սեմինարներին և ընթերցումներին 2007թ.-ց սառեցված են եղել:

Նույն ասոցիացիայի տեղեկատվությամբ Բրոդվեյի յուրաքանչյուր ներկայացում օգտագործել է լաբորատոր համաձայնագիրը՝ մինչև այն տեղում կիրարկման մեջ դնելու որոշումը:

Գործադուլի արդյունքում ձեռք է՝ բերվել պայմանավորվածություն, որ այսուհետ սեմինարների և ընթերցումների մասնակիցների նկատմամբ լաբորատոր համաձայնագրի գործունեությունը պետք է ընդունվի:

Նոր պայմանագրի հիմնական կետերից են, օրինակ.

-Աշխատավարձերի համար հնգամյա ժամկետի սահմանում, որն այդ ժամանակահատվածում պետք է 3 փուլով ավելացվի:
-Շոուի արդյունքում ստացվող շահույթը փոխհատուցվում է սկզբնական ներդրումներից:
-Բրոդվեյում մյուզիքլի բեմադրության նախապատրաստման համար 5 շաբաթյա ժամկետով փորձերի երաշխիք, իսկ ներկայացումների համար՝ 4 շաբաթյա:
-Բժշկական և կենսաթոշակային նպաստ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 25 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321>>հաջորդ