Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դեռ ողջ է, իսկ մարդիկ նրան, արդեն, լեգենդ են համարում...

02.15.2019


Ֆրանսիացի կինոռեժսիոր Անյես Վարդան, որն արդեն նշել է իր 90-ամյակը և դեռ ապրում է ակտիվ ստեղծագործական կյանքով Բեռլինալե 69-ում արժանացել է հատուկ մրցանակի՝ «Ոսկե կինոխցիկի»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ru.euronews.com»-ին:

«Ոսկե կինոխցիկ» մրցանակը շնորհվում է այն կինեմատոգրաֆիստներին, որոնք հատուկ ներդրում են ունենում «Բեռլինալեի» զարգացման մեջ: Սակայն Վարդան փառատոնի բեմ է բարձրացել ոչ միայն այդ առիթով, այլև որպեսզի ներկայացնի «Վարդան Անյեսի աչքեորով» ինքնակենսագրական վավերագրական կինոնկարը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչն է իրեն առաջ մղող ուժը, Վարդան պատասխանեց. «Հետաքրքրասիրությունը, դեպի մարդիկ ունեցածս սերը, իմ ընտանիքը, որը ինձ խնամում է:»:

Նա զվարճանքով է նայում այն հանգամանքին, որ ինքը դեռ ողջ է, իսկ մարդիկ նրան, արդեն, լեգենդ են համարում...

Վարդայի նոր կինոնկարը յուրահատուկ մի դասախոսություն է: Այն կազմված է ռեժիսորի ելույթների դրվագներից և վերկանագնված այն տեսարաններից, որոնցում ներկայացվում է այս զարմանալի կնոջ կյանքը ինչպես նկարահանման հրապարակում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Վարդան ֆեմինիստուհի է, փորձարար, ֆրանսիական կինոյի սրբապատկեր: Նա ստեղծագործում է ավելի քան 60 տարի: Նրա աշխատանքները մրցանակներ են ստացել Բեռլիալեում, Վենետիկի փառատոնում...

Նա ֆրանսիական «Սեզար» մրցանակի եռակի դափնեկիր է, «Օսկար» պատվավոր մրցանակակիր:






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 144 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170<