Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դիմակահանդեսի նշանաբանի հեղինակը Շեքսպիրի Օթելոն է

02.18.2019

Իտալիայում բացվել է ավանդական վենետիկյան դիմակահանդեսը: Այդ մասին տեղեկացնում է «tvkultura.ru»-ն:

Այս տարի հանրահայտ միջոցառումը ընթանում է «Մեղավոր է Լուսինը» նշանաբանով:

Կազմակերպիչներին ոգևորել է Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության մեջ հնչող «Ամենի մեջ մեղավոր է Լուսինը» ռեպլիկը:

Լուսնի խորհրդանիշի դերում «հանդես է գալիս» օդապարիկը, որը վեր է խոյացել քաղաքի ջրանցքների վերևում:

Այսօր ցերեկը Վենետիկյան դիմակահանդեսում ջրային շոու էր:

Վենետիկի դիմակահանդեսների մասին պատմագրությունը առաջին անգամ հիշատակում է 1094թ.-ին, թեև մինչև 13-14դդ. այդպիսի միջոցառումներում դիմակներ չեն կրել: Միջոցառումը, ըստ որոշ աղբյուրների, ամենամյա է դարձել սկսած 1690-ական թթ-երից:

Վենետիկյան դիմակները պատրաստվում են կաշվից կամ պապյե-մաշեից: Առաջին դիմակները պարզ են եղել և օգտագործվել են ոչ թե դեմքը ծածկելու, այլ ոչ ցանկալի անձանցից տարածություն պահպանելու նպատակով:

Ժամանակակից դիմակները գունավորում են ձեռքով: Դրանք զարդարում են թռչնի փետուրներով և թանկարժեք քարերով:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 191 անգամ