Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գործողությունների վայրը և ժամանակը ամենակարևորը չեն

02.20.2019

Նախօրեին՝ փետրվարի 19-ին, Չինաստանի Սիչուան տարածաշրջանի օպերայի և բալետի թատրոնն իր նոր պատրաստած «Քամու շնչի լեգենդը» ներկայացման համաշխարհային պրեմիերան ներկայացրել է Մոսկվայի Կրեմլի պետական համերգային դահլիճում: Սա ոչ միայն ներկայացման պրեմիերա էր, այլև այս նոր բեմադրությունը աշխարհի շատ այլ երկրներում հյուրախաղերեով ցուցադրելու ծրագրի մեկնարկը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Մոսկվացի հանդիսատեսների համար կայացած միակ ցուցադրությունը յուրահատուկ է նաև այն առումով, որ չին արտիստները իրենց հյուրախաղային շրջագայությունը մեկնարկում են Չինաստանի ժողովրդական հանրապետության կազմավորման 70-րդ տարում, ընդ որում իրենց օրացույցով նշվող ամանորյա տոնակատարություններից ընդամենը 15 օր հետո:

«Քամու շնչի լեգենդը» պարային դրամա է: Այն պատում է Նյույվա աստվածուհու անզգուշության արդյունքում պատահաբար երկիր ընկած քարի մասին, որը ընկնում է Շու վեհապանծ սարի վրա: Այստեղ էլ ազատ սավառնող քամին, երբ մոտենում է, Նյուվայի կախարդական քարը վերածվում է կենդանի բաբախող սրտի, իսկ քամին էլ մարմին է առնում և դառնում այդ կախարդական սրտին տեր դարձած մի գեղեցիկ պատանի...

Սա դեռ սկիզբն է:

Բալետը բացի երեք գործողություններից, ունի նաև նախերգ և վերջաբան: Այն հիմնված է չինական էպոսի վրա և շարունակվում է 3 ժամ:

«Այս ներկայացումը մենք պատրաստել ենք շատ մանրակրկիտ: Մեր գլխավոր խնդիրն էր չինական ավանդական մշակույթի ցուցադրությունը, մեր երկրի պատմությունը ներկայացնելը և դա անելն այս ձևի մեջ, որպեսզի բեմադրությունը հասկանալի լինի ցանկացած հանդիսատեսի: Մեր խորեոգրաֆիական լեզուն ժամանակակից հայցք է պլաստիկային չինական ավանդական տարրերի համադրման միջոցով»,- Ներկայացրել է իր ստեղծագործությունը ռեժիսոր Մա Լինը:

Սիչուանը տարբեր ազգություններով բնակեցված տարածաշրջան է: Այն իր յուրահատուկ մշակույթն ունեցող չինական գավառ է: Տեղի օպերայի և բալետի թատրոնի համար 2019թ.-ն նույնպես հոբելյանական է: Մշակութային հաստատությունը բոլորում է գոյության 65-ամյակը: Նրա ազդագրերում չկան օպերայի և բալետի սովորական դասական վերնագրեր: Այստեղ զարգացնում են սեփական թատերական արվեստի պատմությունը:

Այս մշակութային հաստատության փիլիսոփայությունը նաև արտահայտվում է մոսկովյան բեմում ցուցադրված ներկայացմամբ: Դա մարդկային պատմություն է, որը անցնում է սիրո, հարստության, աղքատության և հոգևոր վերածննդի դժվարին ճանապարհ:

Գլխավոր հերոսը հասկանում է իր ուժի կործանարար բնույթը և ոչնչացնում է կենդանի ամեն ինչ: Սակայն մնալով միայնակ, խոր զղջում է ապրում և իր սիրտը զոհաբերում է, որպեսզի կրկին վերադարձնի հողի վրա ապրողներին: Ներկայացման հեղինակները նշում են, որ գործողությունների վայրը և ժամանակը ամենակարևորը չեն: Իրենց բեմադրությունը այլաբանություն է, պատմություն կյանքում իսկապես առավել կարևորի մասին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 865 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ