Նախագահն առաջարկել է թանգարանները, թատրոնները և գրադարաններն ազատել շահութահարկից02.20.2019
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում առաջարկել է շահութահարկից ազատել տարածաշրջանային թանգարանները, թատրոնները և գրադարանները՝ այդ արտոնությունը դարձնելով անժամկետ: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:
«Բժշկական և կրթական կազմակերպությունները ազատված են շահութահարկից, սակայն այդ արտոնությունը 2020թ. հունվարի 1-ին ավարտվում է,- ասել է Ռուսաստանի առաջնորդը:- Առաջարկում եմ դա ոչ միայն դարձնել անժամկետ, այլև այն տարածել տարածաշրջանային և քաղաքային թանգարանների, թատրոնների և գրադարանների վրա»:
Պուտինի հաշվարկներով այս առաջարկության իրականացումը տարեկան կտնտեսի 4 մլրդ ռուբլի, որը նշված մշակութային ոլորտները կհատկացնեն սեփական զարգացմանը և աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը:
Ըստ Ռուսաստանի նախագահի այս միջոցառումը կնպաստի նաև տեղերում մշակութային հաստատություններում մասնավոր ներդրումների ավելացմանը: