Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հագուստը մեր դիմակն է

02.21.2019


Իտալացի դիզայներ Ալեսսանդրո Միքելլեն Միլանում ցուցադրել է նորա(ևության «Gucci» հանրահայտ տան համար պատրաստած իր նոր հավաքածոն: Ցուցադրության գլխավոր փոխաբերությունը նա ընտրել էր դիմակը: Այդ մասին տեղեկացնում է «ru.euronews.com»-ը:

Շոուի հյուրերը հրավերներ ստացել էին հերմաֆրոդիտի դիմակ ներկայացնող պատկերով:

Մոդելյորը հայտարարել է, որ հագուստը մեր դիմակն է, որը միաժամանակ թաքցնում և ցուցադրում է մեզ:

Ալեսսանդրո Միքելլեի նոր հավաքածոն դա ակնդետ հայացք է տղամարդու և կնոջ հագուստի վրա: Դրանք ժանեկազարդ վերնաշապիկներ են, կարճ ու վառ շրջազգեստներ, գործված ձեռագործ իրեր:

Կանայք ըստ «Gucci» -ի կերպարի կրում են փողկապներ, իսկ տղամարդիկ գծավոր ազատ բաճկոններ և բարձր մեջքագոտիով տաբաթներ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 495 անգամ