Կինոժապավենը արժանացավ 91-րդ «Օսկար»-ի ոսկե արձանիկի... 02.25.2019
Ամերիկյան կինոակադեմիան 2018թ.-ի լավագույն ֆիլմ է ճանաչել ռեժիսոր Փիթեր Ֆարրելլիի «Կանաչ գիրք» կինոնկարը: Հենց այդ կինոնկարն էլ արժանացել է 91-րդ «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր պարգևին, որը տեղի է ունեցել այսօր, երբ Երևանում փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերն էր: Մրցանակաբաշխությունը կայացել է Լոս-Անջելոսի «Դոլբի» թատրոնում:
Ֆարրելլին մրցանակն ստացել է հոլլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսից: Հաղթողը իր շնորհակալական խոսքում առանձնացրել է ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Վիտտո Մերթենսենին, «առանց որի ոչինչ չէր կարող պատահել»: Նա ասել է, որ իր ներկայացրած ողջ պատմությունը միմյանց նկատմամբ սիրո մասին է: Այն անդրադառնում է մի իրական դեպքի, որը կատարվել է սևամորթ ջազ դաշնակահար Դոն Շիրլիի և նրա վարորդ Թոնի Վալլելոնգի հետ ԱՄՆ-ի հարավում ճանապարհորդելիս:
Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ է ճանաչվել ռեժիսորներ Բոբ Փերսիքեթթիի, Փիթեր Ռամզիի և Ռոդնի Ռոթմանի «Մարդ-սարդ: Տիեզերքի միջով» կինոնկարը, իսկ կարճամետրաժ մուլտֆիլմերի մրցույթի հաղթողը դարձել է «Դոմի Շիի «Բաո»-ն:
Ասենք, որ «Օսկար» մրցանակաբաշխությանը նախորդող մի շարք հայտնի կինոփառատոներում հաղթանակներ արձանագրած մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Քուարոնը նույնպես անմասն չմնաց ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր պարգևներից: Կինոբեմադրիչին մեծ համբավի հասցրած «Հռոմ» սև-սպիտակ կինոժապավենը արժանացավ 91-րդ «Օսկար»-ի ոսկե արձանիկի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:
«Մենք պետք է հայտնաբերենք պատմություններ, որոնք ուրիշները չեն տեսնում: Դա մեզ վրա դրված հսկայական պատասխանատվություն է : Հատկապես հիմա, երբ մեզ կոչ են անում երեսը շրջելով չնկատել...»,- մրցանակն ստանալիս ասել է Քուարոնը: