Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«The Rolling Stones» -ի ստեղծագործությունը դարձել է բալետի երաժշտություն

02.25.2019

Սանկտ-Պետերբուրգում կայանալիք «Մարինյան» բալետ 18-րդ փառատոնի շրջանակներում բրիտանական լեգենդար «The Rolling Stones» համույթի երաժշտության ներքո, հանրահայտ գիթառահար Միք Ջագերի խմբագրմամբ, կկայանա բալետի համաշխարհային պրեմիերա: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Բալետը կներկայացվի փառատոնի մասը դարձած «Երիտասարդ խորեոգրաֆների ստեղծագործական արվեստանոց» խորագրով:

Ներկայացումը, որի հեղինակը ամերիկյան բալետի ներկայացուցիչ Մելանի Համրիքն է կոչվում է «Porte Rouge»:

Այս ներկայացման մեջ կհնչեն «The Rolling Stones» -ի այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «You Can՝t Always Get What You Want». «Paint It Black и She՝s a Rainbow» կոմպոզիցիաները:

Ասենք, որ Ռուսաստանի հյուսիասային մայրաքաղաքում այս համաշխարհային պրեմիերայից հետո բալետը կցուցադրվի Նյու-Յորքի Լինքոլն-կենտրոնում:

Գործունեության մոտ 50 տարիների ընթացքում «The Rolling Stones» համույթը թաղարկել է 50 ստուդիական և համերգային ձայնապնակ, որոնք վաճառվել են ամբողջ աշխարհում ավելի քան 250 մլն տիրաժով: Համույթը հանդես է եկել տասնյակ համերգային շրջագայություններով: Վերջին ձայնապնակը որը անվանել են «Blue & Lonesome», թողարկվել է 2018թ.-ի դեկտեմբերին:

Սանկտ-Պետերբուրգում «Մարինյան» բալետ 18-րդ փառատոնը կկայանա մարտի 21-31-ին: Այն կմեկնարկի «Push Сomes to Shove» բալետով, որը 1976թ.-ին ստեղծել է խորեոգրաֆ Թվայլ Թարփը՝ ԱՄՆ-ում ապրող և ստեղծագործող, պարող Միխայիլ Բարիշնիկովի համար:

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 123 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168