Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնի պարուհիները բեմում զրուցեցին իրենց համար անսովոր պարզ մարդկային լեզվով

02.27.2019

Օրերս Սանկտ-Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնում անսովոր բեմադրություն է ներկայացվել: Այն ուներ «Խաչաձև հարցազրույց թատերական գործողության ձևաչափով» վերնագիրը: Այնտեղ հանդես էին գալիս երկու արտիստուհիներ, Մարինյան թատրոնի առաջատար պարուհիներ Դիանա Վիշնյովան և Ուլյանա Լոպատինան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Նրանք տովստոնոգովյան բեմ էին բարձրացել ոչ թե պարելու , այլ զրուցելու համար: Նրանց թեման հիմնականում վերաբերում էր իրենց ամենաշատը հուզող խնդիրներին՝ պարին, պարուհու կարիերային, ընտանիքին, հիշողություններին, երազանքներին, ծիծաղելիին և տխուրին, իրենց պարային սերնդին և այն մասին, որ ժամանակը շատ արագ է փոխվում...

«Մենք ողջ կյանքի ընթացքում Ուլյանայի հետ այսքան չէինք զրուցել, որքան այս ներկայացումը պատրաստելիս: Կարծես թե մեկս մյուսի մասին գիտեինք ամեն ինչ, բայց լռությամբ: Երբ սկսեցինք պատմել միմյանց, հասկացանք, որ ինչ-որ թեմաներ մեզ միանման, իսկ որոշներն էլ տարբեր կերպ են հուզում»,- խոստովանել է Դիանա Վիշնյովան:

Այս նախագիծը հենց Դիանայի գաղափարն է: Սկզբում նա կարծում էր, որ գործընկերը այսպիսի անսովոր փորձի, գուցե և, չհամաձայնվի, քանի որ Լոպատինան արդեն ավարտել է իր պարուհու կարիերան: Սակայն ամեն ինչ այլ կերպ է դասավորվել: Ուլյանան տվել է իր համաձայնությունը:

«Հիանալի հնարավորություն է սեփական կյանքդ վերլուծելու և գործընկերներիդ երախտագիտություն հայտնելու համար: Անշուշտ Դիանային նույնպես, այն բանի համար, որ մենք եղել ենք միասին, նաև ուսուցիչներին, ծնողներին... Հնարավորություն է ասել շնորհակալություն այս ժամանակին: Եվ փառք Աստծո, դա եղավ: Իսկ հիմա՝ նոր կյանք»,- ասել է Ուլյանա Լոպատինան:

Այս նախագծի ռեժիսորը խորեոգրաֆ Ալեքսեյ Կոնոնովն է: Նա նշել է, որ ամեն ինչ շատ պարզ էր. «Լացեցին, ծիծաղեցին, վիճեցին, գիշերներն անգամ փորձեցին, ուրախացան՝ գտածի համար»:

«Երկու պարուհիներ, որոնց անվան հետ է կապված Մարինյան թատրոնի մի ամբողջ դարաշրջան: Ավելի քան 30 տարի նրանք աշխատեցին միևնույն պատերի ներսում: Սակայն, ինչպես պարզվեց, տակավին մինչև վերջին ժամանակները նրանք գործնականում չեն հաղորդակցվել, չգիտեին թե մյուսն ինչով է ապրում»,- նշել է Կոնոնովը:

Մեծ դրամատիկական թատրոնի բեմում երկու պարուհիների զրույցը շատ անկեղծ է ստացվել: Հանդիսատեսը բացառիկ հնարավորություն է ունեցել պարուհիների կյանքի, բնավորության և արվեստի մասին իմանալ այնպիսի տեղեկություններ, որոնք սովորաբար «կադրից դուրս» են մնում: Այս յուրահատուկ երկխոսությունը այնքան հաջող է ստացվել, որ չի բացառվում, որ արտիստուհիները առաջիկայում էլի ինչ-որ բան կունենան բեմից հանդիսատեսին փոխանցելու համար:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 971 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ