Թանգարաններ անվճար այցելելու հնարավորությունները ընդարձակում են02.27.2019
Իտալիայի մշակութային ժառանգության և մշակութային գործունեության նախարարությունը մարտի 5-10-ը հայտարարել է «Թանգարանային շաբաթ»: Գերատեսչության հանձնարարությամբ գարնան առաջին ամսվա նշված ժամանակահատվածում բոլոր թանգարանների մուտքը անվճար կլինի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Այս միջոցառումն ավելանում է արդեն գոյություն ունեցող այն ազատ այցելություններին, որոնք երկրի թանգարաններում գործում են յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակի օրվա պարագայում: Նշենք, որ նոր սահմանված կարգով կիրակնօրյա այցելությունների թիվՆ էլ վերջնական սահման չէ, քանի որ յուրաքանչյուր թանգարան, իր հերթին, պարտավոր է տարվա մեջ ևս 6 անվճար այցելությունների ժամկետներ ունենալ:
Այդպիսի բաց թանգարաններից են այնպիսի խոշոր համալիրներ, ինչպիսիք են Կոլիզեումը, Ուֆֆիցայի հայտնի թանգարանը և այլն:
Թանգարաններ անվճար այցելելու նախաձեռնությունը իրականացվում է երկրի Մշակույթի նախարար Ալբերտո Բոնիսոլիի առաջարկած «Ես գնում եմ թանգարան» նախագծի շրջանակներում: